Բլոգ
Edunetwork > Բլոգ > Հետաքրքիր փաստեր > Ի՞նչ է extracurricular activity-ն և ինչու՞ են միջազգային համալսարանները այդքան կարևորում այն
Ի՞նչ է extracurricular activity-ն և ինչու՞ են միջազգային համալսարանները այդքան կարևորում այն
- July 3, 2023
- Posted by: admin
- Բաժին՝ Հետաքրքիր փաստեր
No Comments

Ի՞նչ է extracurricular activity-ն և ինչու՞ են միջազգային համալսարանները այդքան կարևորում այն։
Extracurricular activity-ն արտադասարանային գործունեությունն է, որն ուսանողը իրականացնում է դասերից դուրս՝ ազատ ժամանակ։ Այն սերտորեն կապված է իր հոբբիների, սպորտի, արվեստի, կամավորական և հասարակական աշխատանքի հետ։
Edunetwork-ն առանձնացրել է մի քանի պատճառ, թե ինչու է կարևոր ունենալ արտադասարանային հարուստ փորձ։
- Ձեր արտադասարանային գործունեությունը հնարավորություն է տալիս ընդունելության հանձնաժողովին հասկանալ, թե ինչ հետաքրքրություններ ունեք, ինչ խառնվածքի մարդ եք և ինչ հասարակական ակտիվություն եք ցուցաբերում։
- Դասերին զուգահեռ ձեռք բերելով հետաքրքիր կամավորական փորձ կամ զբաղվելով սպորտով կամ արվեստով՝ Դուք ապացուցում եք, որ կարողանում եք ճիշտ կառավարել Ձեր ժամանակը և ինքնուրույն գտնել զարգացման նոր ուղիներ։
- Եթե դեռ չունեք մասնագիտական կողմնորոշվածություն, ապա extracurricular activity-ն օգնում է Ձեզ նաև մասնագիտական կողմնորոշման հարցում։
- Extracurricular activity-ն Ձեզ հնարավորություն է տալիս հաստատել նոր կապեր և աշխատել տարբեր ոլորտի մարդկանց հետ՝ զարգացնելով հաղորդակցման և թիմում աշխատելու հմտությունները։
Edunetwork-ը նույնպես ընձեռում է մի շարք հնարավորություններ ուսանողներին՝ իրականացնելու իրենց արտադասարանային գործունեություն։