Բլոգ
Երբևիցե լսե՞լ եք կոոպերատիվ կրթության մասին։
Կանադայում բազմաթիվ համալսարանների ակադեմիական ծրագրեր իրենց մեջ ներառում են փորձնակություն (պրակտիկա)` co-op (cooperative education), որը Կանադայում համարվում է աշխատանքային փորձ։
Այսպիսով, Co-op-ը աշխատանք է այն ոլորտում, որն ուսանողը ուսումնասիրում է իր ակադեմիկան ծրագրի շրջանակում՝ նպատակ ունենալով տեսական գիտելիքները կիրառել գործնականում։ Այն հիմնականում տևում է մեկ կիսամյակ (4 ամիս) և կարող է լինել թե՛ վճարովի, թե՛ անվճար։
Որպես կանոն համալսարանը ունենում է Co-op բաժին, որը համագործակցում է տարբեր կազմակերպությունների հետ՝ ստեղծելով գործատուների բազա՝ առկա թափուր աշխատատեղերով, որոնց կարող է դիմել ուսանողը։ Co-op բաժինը նաև ուսանողների համար իրականացնում է տարբեր բնույթի դասընթացներ՝ ինչպես կազմել CV, նախապատրաստվել հարցազրույցին, գտնել համապատասխան աշխատանք և այլն՝ այսպիսով զինելով ուսանողներին անհրաժեշտ գիտելիքներով։
Co-op պրակտիկա կարող են անցնել բարձր հաճախելիություն և ակադեմիական առաջադիմություն ունեցող ուսանողները, և միֆ է այն միտքը, որ արտերկրում կարևոր չէ՝ հաճախում ես դասերի, թե ոչ: