Բլոգ
Ընտրել մասնավոր, թե՞ պետական համալսարան
- May 17, 2022
- Posted by: admin
- Բաժին՝ Հետաքրքիր փաստեր
Երբ արդեն որոշում եք արտերկրում սովորել, հաջորդ հարցը, որ պետք է որոշել համալսարանի ընտրությունն է` պետակա՞ն, թե՞ մասնավոր։
⠀
Մի քանի խորհուրդ #Edunetwork-ից։
⠀
Հեղինակություն․ Պետական բուհերը շատ դեպքերում համարվում են ավելի հեղինակավոր, քան մասնավորները, քանի որ նրանց հիմնադրման պատմությունն ավելի վաղ է սկսվել։
⠀
Ուսուցիչներ. Բուհերի հեղինակությունը կախված է նաև պրոֆեսորադասախոսական կազմի որակից։ Ընդհանրապես ընդունված է, որ պետական բուհերում աշխատում են լավագույն կադրերը, բայց դա վերաբերում է նաև մասնավոր բուհերին, քանի որ բազմաթիվ ուսուցիչներ կարող են դասավանդել միաժամանակ մի քանի բուհերում։
⠀
Արժեքը. Պետական բուհերում սովորաբար կարող եք սովորել անվճար, օգտվել կրթաթոշակներից։ Իսկ խոշոր մասնավոր համալսարանները կարող են լիարժեք ֆինանսավորում կամ մեծ դրամաշնորհներ տրամադրել ամենատաղանդավոր դիմորդներին:
⠀
Ընդունելություն. Մասնավոր բուհերն ավելի շատ հետաքրքրված են ուսանողներով, ուստի վերջնաժամկետների, փաստաթղթերի, լեզվի թեստերի և այլնի առումով ավելի հեշտ են ընթանում պրոցեսները: Պետական բուհերում հաճախ են անցկացվում ընդունելության քննություններ, ինչը դժվարացնում է ընդունելությունը։
⠀
Եվ վերջում, ուսումնական հաստատություն ընտրելիս պետք է հաշվի առնել տվյալ երկրի կոնկրետ բուհի առանձնահատկությունները կամ նույնիսկ ընտրած մասնագիտությունը։
⠀
⠀
⠀
⠀
⠀
⠀