Բլոգ
Ես վախենում եմ արտերկրում սովորելուց
- December 8, 2023
- Posted by: admin
- Բաժին՝ Հետաքրքիր փաստեր
#LongRead կարևորի մասին
Կյանքում որևէ բան փոխելը, խոստովանենք, բարդ է:
Հաճախ չենք կողմնորոշվում անգամ ուտեստի ընտրության հարցում, ուր մնաց կրթության և այն էլ արտերկրում սովորելու պլանների հարցում:
Իսկ արտերկրում կրթությունը միայն ընդունելությունը չէ, այլ կյանքի ամբողջական տրանսֆորմացիան. նոր երկիր, քաղաք, մարդիկ, միջավայր, առօրյա:
Այս ամենը որքան գրավիչ է և հետաքրքիր, այնքան էլ վախեցնող և պարտավորեցնող, գիտենք : Դրա համար էլ անդրադառնում ենք այս կարևոր թեմային:
Իսկ ինչի՞ց է առաջանում վախը:
Հաճախ այն չիմացության և իրավիճակի մասին ամբողջական ինֆորմացիա չունենալու արգասիքն է:
Ամեն իրավիճակում ամենաբարդը սկսելն է: Իսկ դրա համար պետք է հստակ պլան կազմել, բաժանել մեծ և փոքր քայլերի կամ էլ դիմել մասնագետի, ով կանի ամենը ձեր փոխարեն:
Միանգամից ուղեղում բացառեք «ես չեմ կարող ընդունվել» արտահայտությունը: Համառ աշխատանքն ու ջանասիրությունը հաստատ կտան իրենց արդյունքը:
Արտերկրում սովորելը թանկ հաճույք է: Համամիտ ենք, որ կան երկրներ, որտեղ սովորելն իսկապես մեծ ֆինանսի հետ է կապված:
Բայց չէ, որ կան նաև հարմար և շատ հարմար տարբերակներ: Որոնցից շատերը հաճախ առաջարկում ենք մեր էջում:
«Ես կմնամ մենակ, առանց ընկերների և ընտանիքի»: Իսկ, եթե ուսումը դիտարկեք որպես ինքնուրույն դառնալու, նոր ընկերներ ձեռք բերելու և network-ը զարգացնելու լավ հնարավորություն:
Մի կողմ դրեք անհանգստությունն ու ամենափոքր քայլերից սկսեք: Հարցերի դեպքում գրեք մեզ :