Բլոգ
Ե՞րբ և ինչպե՞ս պատրաստվել համալսարան դիմելուն
- June 8, 2023
- Posted by: admin
- Բաժին՝ Հետաքրքիր փաստեր
Յուրաքանչյուր համալսարան ունի իր յուրովի պայմանները և ժամկետները դիմելու համար, սակայն մենք առանձնացրել ենք ստանդարտ մոդել, որը կօգնի ձեզ պատկերացնել ինչ փուլում եք հիմա և ինչ է պետք անել որպեսզի կարողանաք ապահովել ձեր տեղը նախընտրելի համալսարանում։
Պլանավորում և հետազոտություն
Հետազոտել համալսարանները, մասնագիտությունները
Տեղեկանալ տարեկան ուսումնական և կեցության վարձերի մասին
Ծանոթանալ դիմելուն պահանջներին
Պատրաստվել միջազգային քննություններին, ինչպիսիք են՝ ACT, SAT, TOEFL, IELTS
Համալսարանների ընտրություն
Վերջնականացնել համալսարանների ցանկը, որտեղ պլանավորում եք ուղարկել Ձեր դիմումները (Հաշվի առեք քաղաքը և կամպուսը, հավելալ ծախսերը և բյուջեի բաշխումը, համալսարանի և ֆակուլտետի վարկանիշը)
Հայտադիմումի լրացում
Սկսեք լրացնել համալսարանի հայտը
Ուշադրություն դարձրեք վերջնաժամկետներին
Ուսումնասիրեք կրթաթոշակները և ֆինանսական օժանդակությունները
՛
Հայտի վերջնական վերանայում և ուղարկում
Պլանավորեք ուղարկել հայտը վերջնաժամկետից շուտ, կատարեք հավաքագրած փաստաթղթերի վերանայում, իսկ ուղարկելուց հետո ուշադիր եղեք նամակներին և զանգերին, հնարավոր հարցազրույցի հրավերը ստանալու համար։
Արդյունքների ամփոփում
Սպասել համալսարանների պատասխանին
Համեմատել առաջարկները և կրթաթոշակները
Այցելել կամպուսներ կամ մասնակցել վիրտուալ այցելություններին
Կատարել վերջնական ընտրություն և ուղարկել Ձեր որոշումը համալսարանին
Սիրով՝
Էդունեթվորք