Բլոգ
Պրահա, թե՞ Դուբայ։ Համեմատում ենք լիովին տարբեր մշակութային տարրեր կրող քաղաքներն ու կրթության որակը։
- ԱՄԷ-ում սովորելը ոչ միայն միջազգային բարձր չափանիշներին համապատասխան կրթություն ստանալու հնարավորություն է, այլև ճանաչելու արևելյան մշակույթը:
- Արաբական Միացյալ Էմիրությունները գրավում է ուսանողներին՝ ամբողջ աշխարհից: Ամբողջ տարվա տաք կլիմա, քաղաքային զարգացման բարձր մակարդակ և յուրահատուկ միջազգային միջավայր. ԱՄԷ բնակչության ավելի քան 80%-ը օտարերկրացիներ են ավելի քան 120 երկրներից:
- ԱՄԷ-ի բուհերում օտարերկրյա քաղաքացիները սովորում են միայն վճարովի հիմունքներով և լրիվ դրույքով: Ուսանողները կարող են ստանալ բակալավրի, դոկտորական կամ մագիստրոսի կոչում՝ համապատասխան բրիտանական կրթական համակարգին։
Կրթության արժեքը կախված է ընտրած ուսումնական հաստատությունից: Պետական համալսարանում սովորելու մեկ տարին կարժենա 5000-ից 11․000 ԱՄՆ դոլար, բրիտանական համալսարանների մասնաճյուղերից մեկում՝ մոտ 20․000 ԱՄՆ դոլար։
Եվրոպայի սրտում տեղակայված այս երկիրն անտարբեր չի թողնում ոչ մեկին իր շքեղ դղյակներով և հարուստ պատմությամբ։
- Չեխիայի Հանրապետության պետական բուհերում կրթությունն անվճար է բոլոր ուսանողների համար: Բավական է չեխերենի իմացությունը, ինչին միանգամայն հնարավոր է հասնել լեզվի նախապատրաստական դասընթացների միջոցով։
- Պետությունը ուսանողներին տալիս է հսկայական քանակությամբ տարբեր արտոնություններ՝ սկսած հարկերից և ուղեվարձերից, թռիչքներից (մինչև 50%), վերջացրած զեղչեր ռեստորաններում և կինոթատրոններում։
- Կրթության բարձր որակը համապատասխանում է եվրոպական չափանիշներին և ճանաչված է ամբողջ աշխարհում։
Չեխիան ճանաչում է այլ երկրների համալսարանների դպրոցական վկայականներն ու դիպլոմները՝ դրանով իսկ թույլ տալով ձեզ ազատորեն շարունակել ուսումը Չեխիայի բարձրագույն ուսումնական հաստատություններում:
Ո՞ր երկիրը կընտրեիք Դուք։
Ի դեպ, կարող եք միանալ մեր ձմեռային կարճաժամկետ ծրագրերին և ծանոթանալ երկրներին։