Բլոգ
Բիզնես կրթական հանդիպում ուսանողների հետ
- March 20, 2024
- Posted by: admin
- Բաժին՝ Հայտարարություններ Միջոցառումներ

Եթե ուսանող կամ դպրոցական եք, ուզում եք ընտրել Ձեր ապագա նեղ մասնագիտական ուղղությունն ու համալսարանը, հետաքրքրքված եք բիզնես կրթությամբ, կամ առհասարակ ուզում եք իմանալ, թե միջազգային շուկայում ինչ նոր միտումներ կան, ապա Բիզնես կրթական սիմպոզիումը հենց Ձեզ համար է։
Էդու Նեթվորքը կազմակերպում է Հայաստանում առաջին բիզնես կրթական սիմպոզիումը որի շրջանակներում Հայաստան են ժամանելու միջազգային խոսնակներ և հեղինակավոր համալսարանների ներկայացուցիչներ։ 2024թ.-ի մարտի 24-ին ժամը 14:00-17։00-ն Ազատության պող. 2ա հասցեում տեղ է ունենալու միջազգային ներկայացուցիչների ու հայ ուսանողների և դպրոցականների հետ հանդիպում։
Բացահայտե՛ք մեր գործընկեր միջազգային բիզնես կրթական հաստատությունների կողմից առաջարկվող բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի բիզնես ծրագրերը, ճամբարները և ավելին։ Հանդիպման ողջ ընթացքում Դուք հնարավորություն կունենաք շփվել միջազգային համալսարանների ներկայացուցիչների հետ, մասնակցել ինտերակտիվ քննարկումների, ձեռք բերել նոր կապեր և տեղեկություններ ստանալ կրթական հաստատությունների կողմից առաջարկվող ծրագրերի և կրթաթոշակային հնարավորությունների մասին:
Հանդիպման մուտքն ազատ է։ Գրանցումը սկսվում է ժամը 13։30-ին։ Մասնակցության համար նախապես կարող եք գրանցվել հետևյալ հղմամբ՝ http://bit.ly/3IIRhy8: