Բլոգ
Բացահայտում ենք Կանադայում կրթություն ստանալու մասին 3 հիմնական միֆերը՝
- September 13, 2022
- Posted by: admin
- Բաժին՝ Հետաքրքիր փաստեր

Միֆ 1․ Բարդ է ընդունվել Կանադա՝ սովորելու
Իրականում․ բակալավրիատի ընդունելությունը հնարավոր է դպրոցի 11-րդ դասարանից հետո (բացի Քվեբեկից): Հաջող գրանցման համար պետք է ունենալ միայն 3.0 / 4.0-ից բարձր միջին միավոր: Կան բուհեր, որ պահանջում են օտարերկրյա կրթական փաստաթղթերի գնահատում՝ նախնական ապոստիլով:
Ուսանողական վիզա տրամադրվում է այն համալսարանների դեպքում, որոնք հավատարմագրված են։
Միֆ 2․ Սովորելու ընթացքում՝ աշխատելու հնարավորություններ չկան օտարեկրյա ուսանողների համար
Իրականում․ ուսանողական վիզան թույլ է տալիս լրիվ դրույքով միջազգային ուսանողին աշխատել համալսարանում կամ համալսարանից դուրս, ինչը կարող է զգալիորեն նվազեցնել երկրում մնալու ծախսերը: Լրացուցիչ թույլտվություն չի պահանջվում: Կիսամյակի ընթացքում ուսանողը կարող է աշխատել շաբաթական մինչև 20 ժամ, ձմեռային և ամառային արձակուրդներին՝ լրիվ դրույքով: Օտարերկրյա ուսանողի համար նվազագույն դրույքաչափը կախված է նահանգից և կարող է լինել 9-12 ԱՄՆ դոլար:
Միֆ 3․ Ուսումն ավարտելուց հետո չկա աշխատանքի հեռանկար
Եթե շրջանավարտը որոշում է մնալ Կանադայում՝ աշխատանք փնտրելու համար, ապա ուսումն ավարտելուց հետո նա անմիջապես ստանում է երկրում մինչև երեք տարի մնալու թույլտվություն։
Հետագայում, ոստիկանության հետ խնդիրներ չունենալու և պայմանագիրը երկարաձգելու դեպքում, ամանայն հավանականությամբ, կացության թույլտվում է ձեռք բերում։