Բլոգ
Edunetwork > Բլոգ > Հայտարարություններ > Բարի գալուստ Վարշավայի տնտեսագիտական և հումանիտար համալսարան
Բարի գալուստ Վարշավայի տնտեսագիտական և հումանիտար համալսարան
- October 7, 2022
- Posted by: admin
- Բաժին՝ Հայտարարություններ
No Comments

Վարշավայի տնտեսագիտական և հումանիտար համալսարանը` մասնավոր բարձրագույն ուսումնական հաստատություն է Լեհաստանում, որն ընդգրկված է լավագույն TOP 10-յակի մեջ` ըստ PERSPEKTYWY-ի:
Վարշավայի տնտեսագիտական և հումանիտար համալսարանը նոր հնարավորությունների համալսարան է: Վարշավայի կենտրոնումգտնվող ժամանակակից համալսարանը ուսանողների համար ստեղծում է զարգանալու, իրենց ստեղծագործական կարողությունները բարելավելու, կարիերա կառուցելու և նախագծեր իրականացնելու բոլոր հնարավորությունները։
Ավելի քան 20 տարի, որպես Լեհաստանի առաջատար ոչ պետական համալսարաններից մեկը, համալսարանը հետազոտություններ է իրականացնում հումանիտար, սոցիալական և տնտեսական գիտությունների ոլորտում։
Լավագույն ֆակուլտետներն են՝
- կառավարումը,
- ֆինանսներ և հաշվապահությունը,
- իրավաբանությունը,
- հոգեբանությունը,
- քաղաքագիտությունը,
- ինֆորմատիկան։
Ընդունելության չափանիշները ՝
- միջնակարգ կրթության ավարտական ատեստատը,
- լեզվի իմացությունը B2 մակարդակից սկսած։
Ուսման տևողությունը՝
- բակալավրիատ՝ 3 տարի, սակայն ինֆորմատիկայի ֆակուլտետում՝ 4 տարի,
- մագիստրատուրա` 2 տարի,
- դոկտորական աստիճան՝ 2,5 տարի։