Բլոգ
Աշխատանքի հնարավորությունը Լեհաստանում
- January 23, 2022
- Posted by: admin
- Բաժին՝ Հայտարարություններ

Սովորել ու աշխատել․ ահա, թե ինչ են ուզում օտարերկրյա ուսանողներից շատերը:
Լեհաստանը տալիս է այդ հնարավորությունը: Կրթական համակարգն այնպես է կառուցված, որ Լեհաստանի յուրաքանչյուր համալսարան ունի պրակտիկայի և կարիերայի բյուրո, որն օգնում է և ուսանողներին պրակտիկա գտնել ինչպես Լեհաստանում, այնպես էլ այլ երկրներում:
Բացի այդ երկրի ղեկավարությունն էլ հետաքրքրված է լավ կադրերով և լավագույն շրջանավարտներին հնարավորություն է տալիս աշխատանք փնտրել երկրում՝ երկարաձգելով վիզայի վավերականությունը ևս մեկ տարով՝ ավարտելու պահից:
Գործատուներն էլ ուրախ են իրենց բիզնեսում տեսնել ուսանողներին: Նախ նրանք ազատված են ուսանողների համար հարկ վճարելուց, հետո էլ նոր սերունդն իր հետ բերում է նոր հնարավորություններ:
Սակայն մինչ աշխատելը պետք է ընդունվել, ինչով էլ ձեզ կօգնի #Edunetwork-ը : Մենք համագործակցում ենք մի շարք լեհական համալսարանների հետ ու ձեզ կօգնենք համապատասխան հաստատությունն ընտրելու հարցում։
Մի կարևոր կետ, եթե համալսարան ընդունվելու համար ձեզ հարկավոր կլինի միայն անգլերենը, ապա հիշեք, որ Լեհաստանում աշխատելու համար դուք պետք է նաև լեհերենին տիրապետեք, այլապես աշխատանք գտնելը դժվար կլինի: