Բլոգ
Ամեն ինչ միջազգային քննություների մասին
- August 27, 2023
- Posted by: admin
- Բաժին՝ Հետաքրքիր փաստեր

Արտերկրում ուսումը շարունակելու պլաններ կա՞ն, ուրեմն՝ քննություն է պետք հանձնել։
Իսկ ի՞նչ քննություն, դա էլ կհուշի այն համալսարանը, որտեղ պատրաստվում եք ընդունվել։
Բաաաայց, կա միջազգային մի քանի քննություն, որոնք գրեթե միշտ պահանջում են օտարերկրյա բուհերը։
Եկեք հասկանանք.
TOEFL, IELTS, SAT
Արտերկրում համալսարան ընդունվելու համար ամենահայտնի միջազգային քննություններն են TOEFL-ը կամ IELTS-ը։
Երկուսն էլ լեզվի քննություններ են, մեկը՝ բրիտանական, մյուսը՝ ամերիկյան։
TOEFL-ը տևում է 4 ժամ, և հանձնում են մեկ օրվա ընթացքում։ IELTS-ը տևում է երկու օր, առաջինը օրը 2 ժամ 45 րոպե գրավոր քննությունը, երկրորդ օրը 10-15 րոպե խոսակցական քննությունը։
SAT թեստը նպատակ ունի ստուգելու ավագ դպրոցի աշակերտի՝ քոլեջին պատրաստ լինելու աստիճանը:
Տևում է 2 ժամ 14 րոպե, կազմված է 3 բաժնից՝ ընթերցանություն, գրություն և լեզու, մաթեմատիկա։
GMAT, GRE, ACT
GMAT-ն ու GRE-ին ստանդարտ քննություններ են, որ հանձնում են բակալավրի ուսանողները՝ ուսումը բարձր մակարդակի ծրագրերում շարունակելու համար։
Քնությունները նման են․ ստուգում են անգլերենի մակարդակը, վերլուծական և մաթեմատիկական մտածողությունը և քննությունների արդյունքները ուժի մեջ են մնում 5 տարի։
GMAT-ը նախատեսված է բիզնեսի և տնտեսագիտության ոլորտում ուսումը շարունակելու համար։
Իսկ GRE-ին ընդունում են քիչ թվով համալսարաններ և դպրոցներ, բայց այն համապատասխանում է այլ ոլորտներում, օրինակ քվանտային ֆիզիկայից մինչև գրականություն մագիստրոսական ծրագիր ընդունվելու համար։
GMAT-ը տևում է 3 ժամ և 7 րոպե, իսկ GRE-ին 3 ժամ 45 րոպե։
ACT-ը կազմված է չորս բաժնից՝ անգլերեն, մաթեմատիկա,ընթերցանություն և բնագիտություն։ Գնահատվում է 1-36 գնահատման սանդղակով։ Յուրաքանչյուր ճիշտ պատասխանի համար տրվում է մեկ միավոր, իսկ սխալի համար միավոր չի հանվում։
Հ.Գ. Խորհուրդ կտանք պահպանել հրապարակումը, այն օգտակար է։