Բլոգ
Ամառային ճամբարներ Անգլիայում և Գերմանիայում
- January 11, 2024
- Posted by: admin
- Բաժին՝ Հայտարարություններ
![](https://www.edunetwork.am/wp-content/uploads/2024/05/ամառային-ճամբար-անգլիայում-1.png)
Ուզո՞ւմ ես ամառդ անմոռանալի անցնի։ Դե կարդա մեր առաջարկը։
Edunetwork-ում սկսել ենք պլանավորել ամառային արձակուրդները։
Ունենք կարճաժամկետ ծրագրերի նոր ուղղություններ, հագեցված տուրիստական և կրթական ծրագիր, որ 2024-ի ամառը դարձնենք անմոռանալի ամեն առումով։
Արի ծանոթացնենք ծրագրերի հետ.
Գերմանիայի ծրագիր՝
Քաղաքը՝ Բրեմեն
Ծրագիրը ներառում է․
ուսման վարձ,
3-անգամյա սնունդ՝ նախաճաշ, ճաշ և ընթրիք,
միջոցառումներ ՝ կինոյի երեկոներ, տարաբնույթ վիկտորինաներ, սպորտային մրցույթներ և այլն
քաղաքային էքսկուրսիաներ, որոնց ընթացքում մասնակիցները կբացահայտեն տեղի մշակույթն ու պատմությունը։
Մեծ Բրիտանիայի ծրագիր՝
Քաղաքը՝ Լոնդոն
Ծրագիրը ներառում է՝
40 ժամ անգլերենի դասեր,
կացություն հարմարավետ ուսա
նողական կացարանում,
երեքանգամյա սնունդ՝ նախաճաշ, ճաշ և ընթրիք,
ուսման վարձ և դասընթացի նյութեր,
սպորտային և ժամանցային միջոցառումներ,
քաղաքային շրջագայություններ և այցելություններ Լոնդոնի տեսարժան վայրեր, ինչպիսիք են՝ Բիգ Բեն, Վեստմինստերյան պալատ, Չինական թաղամաս, Բուքինգհեմյան պալատ, Օքսֆորդ կրկես և այլն։
մեկօրյա ուղևորություն դեպի Օքսֆորդ,
մեկօրյա ուղևորություն դեպի Քեմբրիջ,
լեզվի վկայական։
Մեզ մնում է ավելացնել, որ ծրագրի ամբողջ նկարագիրը կգտես մեր կայքում, կամ էլ գրիր նամակ/մեկնաբանություն և մենք կուղարկենք մանրամասները։