Կրթական Սիմպոզիում

Բիզնես Կրթական սիմպոզիում

Մարտի 23-ին Էդու Նեթվորքը կազմակերպում է բիզնես կրթական սիմպոզիում, որը տեղի է ունենալու ժամը 14։00-20։00,  Ազատության պող․ 2Ա հասցեում։


Բիզնես կրթական սիմպոզիումի նպատակն է համախմբել բիզնես ոլորտի ղեկավարներին, ձեռներեցներին և մասնագետների ՝ մասնակցելու բովանդակալից քննարկումների, փորձի փոխանակման և բիզնեսի աճի նորարարական ռազմավարությունների ուսումնասիրման: Սիմպոզիումի ընթացքում ելույթ կունենան միջազգային ճանաչում ունեցող դասախոսներ, աշխարհում հայտնի ուսումնական հաստատություններից ոլորտի ներկայացուցիչներ:
Սիմպոզիումի ընթացքում մասնագետները կանդրադառնան հետևյալ թեմաներին` բիզնեսի արդիականություն, բիզնեսի կայուն զարգացում, արհեստական բանականութունը բիզնեսի բնագավառում, հմտություններ բիզնեսի զարգացման համար, բիզնեսի պլանավորումը  և ռազմավարությունը, բիզնես էթիկա և այլն:

Առաջին անգամ Հայաստանում (2)

200,000 AMD

23 in stock

Գրանցվել
Միջոցառման օրը

Տևողություն 14:00-20:00
Վայր Ազատության 2Ա
Գին 30․000 ՀՀԴ
Group 14

«Հաջողությունը երկարատև աշխատանքի և հզոր ներուժի արդյունք է: Գիտելիքն անգնահատելի արժեք է, իսկ կրթությունը ամենակարևոր ներդրումն է մարդու կյանքում»

Հարգելի՛ ընթերցող, 

Ողջունում եմ Ձեզ  «Էդու Նեթվորք»-ի կողմից Հայաստանում կազմակերպված առաջին  Բիզնես կրթական սիմպոզիումին: Որպես առաջատար կրթական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր, ինձ համար մեծ պատիվ է  Հայաստանում առաջին անգամ հյուրընկալելու այս Բիզնես կրթական սիմպոզիումը՝ համախմբելով բիզնես ոլորտի ղեկավարներին, ձեռներեցներին և մասնագետներին բովանդակալից քննարկումների, մտքերի ու փորձի փոխանակման շուրջ: 

«Էդու Նեթվորք»-ը դարձել է այն բացառիկ ընկերությունը, ում վստահում են ամենից առանցքայինը՝ կրթությունը, Հայաստանում և Հայաստանի սահմաններից դուրս։ Մեր դիմորդների վստահությունը ոգեշնչում է մեզ օրեցօր զարգանալ և կատարելագործել մեր ծառայությունները, նպաստել միջազգային կրթական համակարգի հասանելիությանը, արդյունքում ունենալ որակյալ մասնագետների աճ և տեսանելի բարեփոխումներ ամենատարբեր բնագավառներում։ 

Հրավիրում եմ Ձեզ միանալ մեզ այս հեղինակավոր միջոցառմանը, որտեղ մենք կխորանանք կրթական ոլորտի առջև ծառացած հիմնական մարտահրավերների և հնարավորությունների մեջ, կցուցադրենք լավագույն փորձը և կստեղծենք արժեքավոր կապեր, որոնք կնպաստեն կրթության լուսավոր և բարեկեցիկ ապագա ունենալուն: 

Այս Սիմպոզիումը հարթակ է ծառայում գաղափարների փոխանակման և բիզնես աճի նորարարական ռազմավարությունների ուսումնասիրման համար՝ բարելավելով կրթական հնարավորությունները  Հայաստանում և նրա սահմաններից դուրս:

Հաջողություն եմ մաղթում Ձեր նախաձեռնություններում և սպասում Ձեզ հյուրընկալելու Սիմպոզիումին և միասին ականատես լինելու ազդեցիկ քննարկումների ու համագործակցությունների:

Եկեք միասին հեղափոխենք Ձեր բիզնեսը  կրթության նորանոր մոտեցումներով։

 

Հարգանքով՝ 

Սաթինե Ղարաքեշիշյան 

Օրակարգ

  • 13:30 – 14։00 Ընդունելություն   
  • 14։00 – 14։10 Բիզնես կրթական սիմպոզիումի պաշտոնական բացում 
  • 14։10-15։00   Ելույթ՝ Ագնես Հովհաննիսյան․ Բիզնես հաղորդակցություն 
  • 15։00 -15։10  Ընդմիջում՝ հյուրասիրություն և մտքերի փոխանակում  
  • 15։10 -16։00  Ելույթ՝ Ալտարիբա Խոսեփ Մարիա․ Արհեստական բանականության կիրառումը բիզնեսում․Թրենդներից և միֆերից այն կողմ 
  • 16։00 -16։30  Ընդմիջում՝ հյուրասիրություն և մտքերի փոխանակում
  • 16։30 – 17։20  Ելույթ՝ Սյուզի Ջոնս․ Ինչպես ընտրել լավագույն բիզնես դպրոցը, որը կնպաստի Ձեր անձնական աճին և հաջողության հասնելուն
  • 17։30 -18։20  Ելույթ՝ Ռաջ Կապուր․ Ռազմավարական դիվերսիֆիկացիա․ Գոյատևում և աճ 
  • 18։20 -18։50  Ընդմիջում՝ հյուրասիրություն և մտքերի փոխանակում 
  • 18։50 -19։40  Ելույթ՝ Սաթինե Ղարաքեշիշյան Բիզնես կրթություն․ Միջազգային հնարավորությունները և մարտահրավերները․ Տարածաշրջանային առանձնահատկությունները 
  • 19։40 – 20։00 Բիզնես կրթական սիմպոզիումի փակում
Group 10

Ագնես Հովհաննիսյան

 

  • Հաղորդակցության և PR մասնագետ
  • «Communication. Culture Factor» ասոցիացիայի հիմնադիր
    (Վիեննա, Ավստրիա)
  • Ավստրիայում Կրումբախի միջազգային դպրոցի հաղորդակցության և PR բաժնի նախկին ղեկավար
  • Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի բիզնես դպրոցի շրջանավարտ

Թեմա՝ Բիզնես հաղորդակցություն

 

  • 20 հիմնական սխալները բիզնես հաղորդակցության մեջ
  • Վերբալ հաղորդակցություն և սոցիալ հնչյունաբանություն
  • Ոչ վերբալ հաղորդակցություն
  • Թվային էթիկա
  • Բանակցային հմտություններ և կարճ զրույցներ (small-talk)
  • Միջմշակութային հաղորդակցություն
  • Ինքնաներկայացում

Ալտարիբա Խոսեփ Մարիա

 

  • EU Business School-ի միջազգային կրթական ծրագրերի ղեկավար
  • UPF Barcelona School of Management-ի և EAE Business School -ի  կրթական ծրագրերի նախկին ղեկավար
  • Harvard Law School-ում մարքեթինգային իրավունքի ոլորտում այցելու հետազոտող
  • Complutense University of Madrid-ում փիլիսոփայության դոկտոր հաղորդակցության իրավունքի ոլորտում
Group 11

Թեմա՝ Արհեստական բանականության ազդեցությունը բիզնեսի վրա

 

  • Կառուցելով ապագան․ Ինչպես է արհեստական բանականությունը հեղափոխում բիզնես ոլորտը
  • Արհեստական բանականության դերը բիզնես ոլորտի զարգացման գործում
  • Շարժիչ ուժ․ Ինչպես է արհեստական բանականությունը վերափոխում բիզնես ռազմավարությունները
  • Բիզնեսի ավտոմատացում․ Արհեստական բանականության ազդեցության օղակները բիզնես ոլորտում
  • Արհեստական բանականությունը որպես զարգացող բիզնեսի հիմք․ Ինչպես դիմակայել փոփոխություններին և մեծացնել հնարավորությունները
Group 12

Սյուզի Ջոնս

 

  • INTO Մանչեսթեր համալսարանի ընդունելության ղեկավարի օգնական
  • Մանչեսթեր համալսարանի շրջանավարտ

Թեմա՝ Ինչպես ընտրել լավագույն բիզնես դպրոցը, որը կնպաստի Ձեր անձնական աճին և հաջողության հասնելուն

 

  • Ինչպես բացահայտել սովորելու Ձեզ հարմար տարբերակը
  • Ընդունված վարկանիշներ և հավատարմագրեր
  • Ինչպես նպաստել Ձեր ապագա կարիերայի աճին
  • Նեթվորքինգ և համայնք
  • Ուսման ցանկալի ուղղությունները և այդ երկրներում ապրելակերպը

Ռաջ Կապուր

 

  • Global Banking School (GBS)-ի միջազգային ուսանողների ընդունելության բաժնի ղեկավար
  • GEDU միջազգային կազմակերպության ներկայացուցիչ
  • Դուբայում Ամերիկյան համալսարանի բիզնես վարչարարության կրթական ծրագրի/քոլեջ և ուսանողների ընդունելության բաժնի նախկին ղեկավար
  • Regents University-ի միջազգային բիզնես մագիստրոսական ծրագրի շրջանավարտ
  • University of Bradford-ի բիզնես կառավարման մագիստրոսական ծրագրի շրջանավարտ
Group 13

Թեմա՝ Ռազմավարական դիվերսիֆիկացիա․ Գոյատևում և աճ

 

  • Բիզնես ոլորտում նոր հնարավորությունների բացահայտման կարևորությունը
  • Ինչպես է դիվերսիֆիկացիան նպաստում ռիսկերի աճին
  • Հաճախորդների բազայի ընդլյանում  և տարբեր ազգությունների ներգրավում
  • Դիվերսիֆիկացիան որպես նորարարության շարժիչ ուժ
  • Դիվերսիֆիկացիայի շնորհիվ մրցակցային  առավելության ձեռքբերում
  • Որոշիչ քայլերը դիվերսիֆիկացիայի իրագործման գործընթացում
  • Կանոնավոր մոնիթորինգը և բարեփոխումները որպես տնտեսության բարելավման գործոններ
Group 14

Սաթինե Ղարաքեշիշյան

 

  • «Էդու Նեթվորք» կրթական ընկերության հիմնադիր տնօրեն
  • Կրթական խորհրդատու
  • UWC միջազգային դպրոցների ազգային հանձնաժողովի անդամ

Թեմա՝ Բիզնես կրթություն․ Միջազգային հնարավորությունները և մարտահրավերները․ Տարածաշրջանային առանձնահատկությունները

 

  • Կրթությունը արտերկրում․ Հայ ուսանողներին հասանելի միջազգային բիզնես ուսումնական ծրագրերը
  • Գործընկեր վարկանիշային միջազգային բիզնես կրթական հաստատությունները և նրանց կողմից առաջարկվող ծրագրերը․
  • Հաստատելով կրթական և միջմշակութային կապեր
  • Միջազգային համալսարաններ դիմելու կարգ և լեզվի իմացության պահանջներ․ Ի՞նչ խոչընդոտներ կան և ինչպե՞ս հաղթահարել դրանք բիզնես կրթական ծրագրերից օգտվելու համար
  • Կրթաթոշակներ և ֆինանսական աջակցություն․ Ֆինանսավորման տարբերակները և դիմելու կարգը
  • Նեթվորքինգ և մասնագիտական աճ․ Հայաստանում և արտերկրում առկա մասնագիտական զարգացման հնարավորությունները բիզնես շրջանավարտների համար․ Հաջողության պատմություններ
  • Առցանց կրթական հնարավորություններ․ Ի՞նչ է «Էդու Օնլայնը»

Գրանցվել մասնակցության համար

    Վճարման չափ


    Բիզնես կրթական հանդիպում ուսանողների հետ

    Եթե ուսանող կամ դպրոցական եք, ուզում եք ընտրել Ձեր ապագա նեղ մասնագիտական ուղղությունն ու համալսարանը, հետաքրքրքված եք բիզնես կրթությամբ, կամ առհասարակ ուզում եք իմանալ, թե միջազգային շուկայում ինչ նոր միտումներ կան, ապա Բիզնես կրթական սիմպոզիումը հենց Ձեզ համար է։

    Էդու Նեթվորքը կազմակերպում է Հայաստանում առաջին բիզնես կրթական սիմպոզիումը որի շրջանակներում Հայաստան են ժամանելու միջազգային խոսնակներ և հեղինակավոր համալսարանների ներկայացուցիչներ։ 2024թ.-ի մարտի 24-ին ժամը 14:00-17։00-ն Ազատության պող. 2ա հասցեում տեղ է ունենալու միջազգային ներկայացուցիչների ու հայ ուսանողների և դպրոցականների հետ հանդիպում։

    Բացահայտե՛ք մեր գործընկեր միջազգային բիզնես կրթական հաստատությունների կողմից առաջարկվող բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի բիզնես ծրագրերը, ճամբարները և ավելին։ Հանդիպման ողջ ընթացքում Դուք հնարավորություն կունենաք շփվել միջազգային համալսարանների ներկայացուցիչների հետ, մասնակցել ինտերակտիվ քննարկումների, ձեռք բերել նոր կապեր և տեղեկություններ ստանալ կրթական հաստատությունների կողմից առաջարկվող ծրագրերի և կրթաթոշակային հնարավորությունների մասին:

    Հանդիպման մուտքն ազատ է։ Գրանցումը սկսվում է ժամը 13։30-ին։ Մասնակցության համար նախապես կարող եք գրանցվել հետևյալ հղմամբ:

    Օրակարգ

    • 13:30   Ուսանողների ընդունելություն և գրանցում
    • 14:00 – 14:30  Ելույթ՝ Ագնես Հովհաննիսյան․ Բիզնես հաղորդակցություն
    • 14:30 – 15:00  Ելույթ՝ Ալտարիբա Խոսեփ Մարիա․ Արհեստական բանականության կիրառումը բիզնեսում․Թրենդներից և միֆերից այն կողմ
    • 15:00 – 15:30  Ելույթ՝ Սյուզի Ջոնս․ Ինչպես ընտրել լավագույն բիզնես դպրոցը, որը կնպաստի Ձեր անձնական աճին և հաջողության հասնելուն
    • 15:30 – 16:00  Ելույթ՝ Ռաջ Կապուր․ Ռազմավարական դիվերսիֆիկացիա․ Գոյատևում և աճ
    • 16:00 – 17:00  Հարց ու պատասխան