Ի՞նչ է մագիստրոսական աստիճանը:
Մագիստրոսական աստիճանը ակադեմիական աստիճան է, որը տրվում է ուսանողին բակալավրի կոչում ունենալուց հետո:
Որքա՞ն է մագիստրոսական աստիճանի տևողությունը:
Կախված երկրից և համալսարանից՝ մագիստրատուրայում ուսումը կարող է տևել 2-3 տարի:
Ո՞րն է մագիստրոսական ծրագրին դիմելու նպատակը:
Մագիստրոսական ծրագրին դիմելու նպատակը մասնագիտական խորը և հիմնովին գիտելիք ստանալն է:
Ի՞նչ ուղղություններ է ներառում մագիստրատուրան:
Մագիստրատուրայի ուղղությունները բազմազան են:
Որո՞նք են մագիստրատուրա ընդունվելու անհրաժեշտ պայմանները:
Կախված երկրից և համալսարանից ՝ մագիստրատուրա ընդունվելու համար անհրաժեշտ է ունենալ համալսարանի կողմից ընդունելության համար պահանջվող փաստաթղթերը։ Հարկ ենք համարում առանձնացնել հատկապես միջազգային քննությունների պահանջը, այն է՝ լեզվի միջազգային քննություն՝ TOEFL, IELTS և այլն , մաթեմատիկայի միջազգային քննություն՝ GRE, GMAT և այլն։ Կան համալսարաններ, որ առաջարկում են իրենց կողմից ներկայացված քննություններ։
Նշենք՝ կայքում ներկայացված ծրագրերը ամբողջական չեն և ենթակա են պարբերաբար թարմացման։