Բացահայտե’ք անգլիական մշակույթն ու լեզուն Լոնդոնի սրտում՝ մասնակցելով մեր բացառիक ամառային ճամբարին։ Ճամբարն իրականացվելու է University College London-ի կոզմից (UCL). հաստատություն, որ ներառված է Շանհայի ակադեմիական դասակարգման 2024 թ. լավագույն 50 բուհերի ցուցակում։ Միացե’ք մեզ այս ամառ՝ անմոռանալի հիշողություններ կերտելու և նոր հմտություններ ձեռք բերելու համար։ Edunetwork-ի ամառային ճամբարը ձեր ուղին է դեպի անգլիական կրթություն և արկածներ։
Ծրագիրը ներառում է՝
- 25 ժամ անգլերեն լեզվի դասեր,
- կացություն հարմարավետ ուսանողական կացարանում,
- երեքանգամյա սնունդ՝ նախաճաշ, ճաշ և ընթրիք,
- ուսման վարձ, դասընթացի նյութեր,
- այցելություններ տեսարժան վայրեր՝ Westminster, London British museum, Tate Modern, Saint Paul’s Cathedral, Madame Tussauds, Tower of London, London Dungeon, կամ այլ,
- Զբոսանք Downtown Լոնդոնում,
- սպորտային և ժամանցային միջոցառումներ,
- ողջույնի և հրաժեշտի երեկույթներ,
- ավարտական վկայականների շնորհում։
Կացարան
Մասնակիցները ապրելու են ուսանողական կացարանում, որտեղ սենյակները նախատեսված են 1 հոգու համար։ Առկա է ինտերնետ կապ, խոհանոց, լվացքի համար անհրաժեշտ պարագաներ և հարմարանքներ։
Մասնակցության համար խնդրում ենք գրանցվել մինչև 2025թ. ապրիլի 1-ը։