Ամառը դառնում է էլ ավելի հիշարժան, երբ այն անցկացնում ես այնտեղ, որտեղ ծնվում են մեծ գաղափարներ։ Էդու Նեթվորքն առաջարկում է ամառային նմանը չունեցող ճամբար Կանադայի լավագույն համալսարանում՝ University of Toronto-ում, որի ընթացքում դուք հնարավորություն կունենաք բարելավել անգլերենի մակարդակը, բացահայտել համալսարանի առանձնահատկությունները, քաղաքի մշակութային վայրերը և ստեղծել անմոռանալի հիշողություններ՝ նոր ընկերների հետ։
Ծրագիրը ներառում է՝
- 30 ժամ անգլերենի դասեր ,
- Երեքանգամյա սնունդ՝ նախաճաշ, ճաշ և ընթրիք ( բուֆետային համակարգով),
- Անվտանգ միջավայր՝ 24/7 աշխատակազմի հսկողություն,
- Սպորտային և ժամանցային միջոցառումներ,
- Մշակութային այցեր և էքսկուրսիաներ դեպի Տորոնտոյի տեսարժան վայրեր, ինչպիսիք են ՝ Նիագարայի ջրվեժը, CN աշտարակը, Ռիպլիի ակվարիումը, Կանդայի հրաշքների աշխարհը, Կասա Լոման, Տորոնտոյի կղզին, Օնտարիոյի թանգարանը, Յանգի փողոց և Իթոն կենտրոն, Դիստիլերի թաղամաս,
- Տեղափոխում ժամանման վայր և հետ օդանավակայան,
- Դասընթացի ավարտին կտրվի վկայական։
Կացություն՝
Մասնակիցները կբնակվեն University of Toronto-ի ուսանողական կացարանում՝ յուրաքանչյուր մասնակից ունենալու է առանձին սենյակ, որն ունի ընդհանուր լոգարան՝ երկու սենյակների համար, ինչպես նաև ընդհանուր հանգստի սրահ։
Մասնակցության համար կարող եք գրանցվել մինչև 2026թ. փետրվարի 1-ը։
✔ Մինչև դեկտեմբերի 15-ը գրանցվողների համար գործում է վաղաժամ գրանցման զեղչ՝ 20․000 դրամ։
