Ինժեներական գիտության բակալավրի միջազգային առաջին կուրսի ծրագիրը տրամադրում է առաջին տարվա համարժեք դասընթացներ, որից հետո ուսանողները կարող են շարունակել ուսումը համալսարնի ճարտարագիտական գիտությունների երկրորդ կուրսում: Այստեղ ուսանողները, իրենց ուսմանը զուգընթաց, կարող են ընդգրկվել վճարովի աշխատանքների և փորձաշրջանների ծրագրերում:
Ուսանողները կարող են ընտրել իրենց մասնագիտացումը հետևյալ ոլորտներից՝
- կենսաբժշկական ինժեներիա,
- համակարգչային ինժեներիա,
- էլեկտրոնիկայի ինժեներիա,
- ինժեներական ֆիզիկա,
- մեխատրոնիկ համակարգերի ինժեներիա,
- կայուն էներգիայի ինժեներիա,
- համակարգային ինժեներիա: