Բիզնեսի և գործարար կառավարման այս առցանց ծրագիրը նվազագույնը 25 տարեկան չափահաս ուսանողների համար է, ովքեր արդեն իսկ ունեն բավականաչափ փորձ հետևյալ ոլորտում։ Ծրագրի ընթացքում ուսանողները հնարավորություն կունենան օգտվել զանազան ուսանողական ռեսուրսներից, որոնց մեջ են մտնում օժանդակություն ուսուցչից մինչ դասընթացի ավարտը, մասնակցություն զանազան վեբինարների և բազում այլ լրացուցիչ նյութեր, որ կօգնեն ուսանողներին հաջող ավարտել գործարար կառավարման դասընթացը։ Այս ծրագիրը նաև հանդիսանում է հիասքանչ նախապատրաստական դասընթաց նրանց համար, ովքեր հետագայում ցանկանում են ստանալ MBA որակավորում։
Գործարար կառավարման առցանց ծրագիր Անգլիայում
Գործարար կառավարման առցանց ծրագիր Անգլիայում
Բաժին՝
200,000 AMD
Ծրագիրը նախատեսված է նրանց համար, ովքեր ներկա պահին ուսանող չեն։ Դասընթացի մասնակիցները պետք է նվազագույնը լինեն 25 տարեկան և ունենան 5 տարվա աշխատանքային փորձ տվյալ ոլորտում։ Ուսանողները կարող են գրանցվել ցանկացած պահի, և նրանք ունեն 5 տարի դասընթացն ավարտելու համար։ Առաջադրանքների համար վերջնաժամկետներ չկան։
Ուսման վճարը 1800 ֆունտ ստերլինգ է։
Առկա կրթաթոշակներ չկան։