Բիզնես կրթական ճամբարը երեքշաբաթյա ծրագիր է, որն ուսուցանվում է բացառապես անգլերենով ԵՄ դասախոսների, ոլորտի փորձագետների և ձեռնարկատերերի կողմից։ Ծրագիրը նախատեսված է նրանց համար, ովքեր դեռևս սովորում են համալասարանում, նոր են ավարտել կամ երիտասարդ մասնագետներ են, ովքեր ցանկանում են զարգացնել իրենց բիզնես գիտելիքները, հմտությունները և ստեղծել միջազգային կապեր։
Ուսանողները ունեն 2 ծրագրերի ընտրության հնարավորություն՝ «Կրիպտո և բլոկչեյն» կամ «Դիջիթըլ բիզնես»։ Յուրաքանչյուր ծրագրի տևում է երեք շաբաթ, շաբաթական 20 ժամ՝ ներառյալ դասերը, ինտերակտիվ սեմինարները և այցելություններ տարբեր ընկերություններ։
Բարսելոնան ավելի լավ ճանաչելու համար ուսանողները հնարավորություն կունենան այցելելու տարբեր տեսարժան վայրեր՝ Գոթական թաղամաս, Սագրադա Ֆամիլիա, Կամպ Նոու, Մոնսերատ և այլն։
Ծրագիրը ներառում է․
- ընդունելության փաթեթ,
- ընդունելության և ավարտական երեկույթներ,
- ուսման վարձ և ուսումնական նյութեր,
- հանրակացարան՝ նախաճաշը ներառյալ,
- բժշկական ապահովագրություն,
- շաբաթական երկու սպորտային կամ սոցիալական միջոցառում,
- շաբաթական մեկ այցելություն որևէ ընկերություն,
- գնահատականների ցանկ,
- ավարտական վկայական,
- այցելություններ տեսարժան վայրեր և էքսկուրսիաներ հանգստյան օրերին։
Բիզնես ուսումնական դպրոցը հաջողությամբ ավարտած աշակերտներին կտրվի ավարտական վկայական։
Ուսանողները, ովքեր հաջողությամբ ավարտում են ծրագիրը, ստանում են կրթաթոշակ հետագայում բիզնես կամ այլ ոլորտում մագիստրոսական աստիճան ստանալու համար։
Մասնակցության համար խնդրում ենք գրանցվել մինչև մարտի 28-ը հետևյալ հղմամբ՝ http://bit.ly/3x9KWWu