Netfairwork 2026

Netfairwork 7-րդ կրթական տոնավաճառ

 

Կիսելով լավագույն փորձը՝ Էդունեթվորքը հոկտեմբերի 3-ին կազմակերպում է Netfairwork 7-րդ կրթական տոնավաճառը և սիրով հրավիրում է հայ դիմորդներին հանդիպելու միջազգային լավագույն կրթական հաստատությունների ներկայացուցիչներին՝ միասին ձևավորելու իրենց կրթական ուղին և ընտրելու ապագայի լավագույն հնարավորություները։

Նախաձեռնության նպատակը տեղական և միջազգային գործընկեր հաստատությունների հետ ձևավորված երկարատև կապերը ի շահ աշակերտների ու ուսանողների գործադրելն է։ Կրթության ընթացքում նրանց տրամադրվող աջակցությունն առավել հասանելի դարձնելու նպատակով այս տարի նախատեսվել է ներկայացնել դրամաշնորհների և ֆինանսական աջակցության հնարավոր տարբերակները, ինչպես նաև վերջիններիս դիմելու ընթացակարգերը՝ տոնավաճառին զուգահեռ կազմակերպելով համապատասխան դասընթացներ։

Netfairwork 2026-ի սիմվոլը

 

          EduNetwork-ի այս տարվա խորհրդանիշը Բանալին է՝ մեր ներուժը բացահայտելու, նոր հնարավորություններ գտնելու և սեփական ճանապարհը կերտելու խորհրդանիշը։
Յուրաքանչյուր մարդ իր ներսում ունի հնարավորությունների մի ամբողջ աշխարհ։ Երբեմն պետք է պարզապես գտնել ճիշտ բանալին՝ բացելու այն դռները, որոնց հետևում սպասում են նոր գիտելիքներ, գաղափարներ, կապեր և հնարավորություններ։
Բանալին խորհրդանշում է այն քայլը, որով մենք բացում ենք մեր ներուժը։ Իսկ EduNetwork-ը այն միջավայրն է, որտեղ այդ բանալին կարող է վերածվել իրական հնարավորության՝ կրթության, կարիերայի և ինքնազարգացման նոր ճանապարհների։

          Այնպես որ՝ «Unlock your potential with EduNetwork»։

Թրեյնինգային շարք

Տոնավաճառի ընթացքում Էդունեթվորքը կազմակերպում է նաև բացառիկ թրեյնինգային շարք դրամաշնորհային և ֆինանսավորման հնարավորությունների վերաբերյալ, որը հնարավորություն կտա ուսանողներին հստակ պատկերացնել հնարավորություններն ու պլանավորել իրենց կրթական ուղին։

Առաջիկայում կներկայացնենք դասընթացների վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը։ Սպասվում են նաև հետաքրքիր նորություններ ու թարմացումներ, այնպես որ հետևե’ք մեր էջին և բաց մի’ թողեք կարևոր հայտարարությունները։

Դպրոցական հայտնի միջազգային ծրագրեր միշտ էլ ուշադրության կենտրոնում են․ ի՞նչ է IB դիպլոմային ծրագիրը և ինչպես կատարել դպրոցի ճիշտ ընտրություն՝այս հարցերի շուրջ ևս կկազմակերպվեն քննարկումներ։

Տևողություն

Օր Հոկտեմբեր 3

ILAC-ը Կանադայի առաջատար լեզվական ակադեմիաներից է՝ Տորոնտոյում և Վանկուվերում, որտեղ ուսանողները սովորում են անգլերեն և պատրաստվում միջազգային կրթական հնարավորություններին։ Այն հայտնի է իր ջերմ միջավայրով և բազմազան ուսանողական համայնքով։

SKEMA Business School-ը Ֆրանսիայի առաջատար միջազգային բիզնես դպրոցներից է՝ կամպուսներով Ֆրանսիայում և աշխարհի տարբեր երկրներում։ Այն առաջարկում է բիզնեսի, կառավարման, ֆինանսների և մարքեթինգի ոլորտների կրթական ծրագրեր՝ շեշտադրելով միջազգային փորձը և կարիերայի զարգացումը։

INTO University Partnerships-ը միջազգային կազմակերպություն է, որը համագործակցում է առաջատար համալսարանների հետ՝ առաջարկելով նախապատրաստական և ակադեմիական ծրագրեր միջազգային ուսանողների համար։

Swiss Education Group-ը առաջատար կրթական կազմակերպություն է, որը մասնագիտացած է հյուրընկալության և բիզնեսի ոլորտներում՝ առաջարկելով միջազգային ուսանողների համար կրթական և կարիերայի զարգացման հնարավորություններ։

Eurasia Institute for International Education-ը կրթական կազմակերպություն է, որը առաջարկում է միջազգային կրթական ծրագրեր՝ աջակցելով ուսանողներին բարձրագույն կրթության և մասնագիտական զարգացման ճանապարհին։

UWC Հայաստանի ազգային կոմիտենUWC միջազգային համայնքի մասն է՝ առաջարկելով սովորել համաշխարհային ճանաչում ունեցող Միջազգային բակալավրիատի (IB) դիպլոմ ծրագրով։

Չիվնինգ կրթաթոշակներըլիովին ֆինանսավորում են մեկ տարվա մագիստրոսական ուսումը Մեծ Բրիտանիայում՝ ներառելով թռիչք, կացություն և ուսման վարձ:

PLI-ը միջազգային ուսումնական հաստատություն է, որը կազմակերպում է լեզվի նախապատրաստական ծրագրեր՝ ուսանողներին պատրաստելու հետագա կրթությանը Չեխիայում։

LCC International University-ը Լիտվայում գործող միջազգային համալսարան է, որն առաջարկում է անգլերեն լեզվով բակալավրիատի և մագիստրատուրայի ծրագրեր՝ կենտրոնանալով բիզնեսի, սոցիալական գիտությունների և հումանիտար ոլորտների վրա։

Oxford International-ը միջազգային կրթական կազմակերպություն է, որը առաջարկում է լեզվի, ակադեմիական և բարձրագույն կրթության ծրագրեր՝ աջակցելով ուսանողներին միջազգային կրթական և մասնագիտական հնարավորություններում։

MODUL University Vienna-ը Ավստրիայում գործող միջազգային համալսարան է, որն առաջարկում է բակալավրիատի և մագիստրատուրայի ծրագրեր՝ բիզնեսի, կառավարման, զբոսաշրջության և հարակից ոլորտներում։

Sorbonne University-ն Ֆրանսիայի առաջատար համալսարաններից է, որն առաջարկում է կրթական ծրագրեր հումանիտար և սոցիալական գիտությունների ոլորտներում՝ համադրելով ակադեմիական ավանդույթներն ու նորարարությունը։

Nord Anglia Education-ը միջազգային կրթական ցանց է, որը միավորում է աշխարհի տարբեր երկրներում գործող դպրոցներ՝ առաջարկելով միջազգային կրթություն և զարգացնելով աշակերտների ակադեմիական ու անձնական հմտությունները։

British Council Armenia-ն միջազգային կազմակերպություն է, որը խթանում է կրթական, մշակութային և լեզվական համագործակցություն՝ առաջարկելով անգլերենի ծրագրեր և կապի հնարավորություն Մեծ Բրիտանիայի հետ։

Webster University-ն միջազգային համալսարան է, որն առաջարկում է բակալավրիատի և մագիստրատուրայի ծրագրեր՝ ստեղծելով կրթական և մասնագիտական զարգացման հնարավորություններ։

Study Group-ը միջազգային կրթական կազմակերպություն է, որը համագործակցում է համալսարանների հետ՝ առաջարկելով ծրագրեր միջազգային ուսանողների համար։

Գրանցվել