Netfairwork 2025

Netfairwork 6-րդ կրթական տոնավաճառ

 

Կիսելով լավագույն փորձը՝ Էդունեթվորքը հոկտեմբերի 3-4-ը կազմակերպում է Netfairwork 6-րդ կրթական տոնավաճառը և սիրով հրավիրում է հայ դիմորդներին հանդիպելու միջազգային լավագույն կրթական հաստատությունների ներկայացուցիչներին՝ միասին ձևավորելու իրենց կրթական ուղին և ընտրելու ապագայի լավագույն հնարավորություները։

Նախաձեռնության նպատակը տեղական և միջազգային գործընկեր հաստատությունների հետ ձևավորված երկարատև կապերը ի շահ աշակերտների ու ուսանողների գործադրելն է։ Կրթության ընթացքում նրանց տրամադրվող աջակցությունն առավել հասանելի դարձնելու նպատակով այս տարի նախատեսվել է ներկայացնել դրամաշնորհների և ֆինանսական աջակցության հնարավոր տարբերակները, ինչպես նաև վերջիններիս դիմելու ընթացակարգերը՝ տոնավաճառին զուգահեռ կազմակերպելով համապատասխան դասընթացներ։

Netfairwork 2025-ի սիմվոլը

 

Netfairwork-ի 6-րդ տոնավաճառի խորհրդանիշը Կրթության ինքնաթիռն է՝ մեր ուղեկիցը դեպի երազանքների կրթությունը և գիտելիքները։ Այն սահմաններ չի ճանաչում, իսկ թռիչքի շարժիչը մեր նպատակներն ու կարիերայի պատկերացումներն են։

Այնպես որ՝ «Պատրաստվի՛ր թռիչքիդ, սովորի՛ր ամենուր»։

Դրամաշնորհային հնարավորությունների թրեյնինգային շարք

 

Տոնավաճառի ընթացքում Էդունեթվորքը կազմակերպում է նաև բացառիկ թրեյնինգային շարք դրամաշնորհային և ֆինանսավորման հնարավորությունների վերաբերյալ, որը հնարավորություն կտա ուսանողներին հստակ պատկերացնել հնարավորություններն ու պլանավորել իրենց կրթական ուղին։

Մեր ուսանողների բարձր հետաքրքրվածության շնորհիվ այս տարի մեկնարկում է հատուկ դասընթաց՝ «Ձեռնարկատիրական հմտություններ» թեմայով։ Դասընթացը կվարի միջազգային ճանաչում ունեցող փորձագետ Նեյլ Մարշալը՝ Change School-ի հիմնադիր և King’s Business School-ի դասախոս։

Տևողություն

Օր Հոկտեմբեր 4

Գործընկեր համալսարաններ

ILAC-ը Կանադայի առաջատար լեզվական ակադեմիաներից է՝ Տորոնտոյում և Վանկուվերում, որտեղ ուսանողները սովորում են անգլերեն և պատրաստվում միջազգային կրթական հնարավորություններին։ Այն հայտնի է իր ջերմ միջավայրով և բազմազան ուսանողական համայնքով։

EU Business School (EU)-ը միջազգային բիզնես դպրոց է՝ դասավանդմամբ Բարսելոնայում, Ժնևում, Մյունխենում և առցանց։ Ուսուցումը կենտրոնացած է փորձի և գործնական գիտելիքների վրա՝ ոլորտի առաջատար մասնագետների աջակցությամբ։

GEDU Global Education-ը միջազգային կազմակերպություն է, որը առաջարկում է կրթական ծրագրեր ավագ դպրոցից մինչև գիտական աստիճան՝ ապահովելով ուսանողների համար բարձրորակ կրթություն և գլոբալ հնարավորություններ։

Շվեդիայի դեսպանատունը Երևանում ներկայացնում է Շվեդիայի պետական շահերը՝ նպաստելով երկկողմ հարաբերություններին, մշակութային համագործակցությանը և կրթական ու տնտեսական ծրագրերի զարգացմանը։

Navitas-ը միջազգային ընկերություն է, որը առաջարկում է բարձրագույն կրթության ծրագրեր տարբեր երկրներում՝ աջակցելով ուսանողների ու համալսարանների համագործակցությանը։

American University in Bulgaria-ն հավատարմագրված բարձրագույն հաստատություն է, որն առաջարկում է ամերիկյան լիբերալ կրթությամբ բակալավրի և մագիստրատուրայի ծրագրեր՝ բիզնեսի, ՏՏ, հասարակական և հումանիտար ոլորտներում։

PLI – Prague Language Institute-ը միջազգային ուսումնական հաստատություն է, որը կազմակերպում է լեզվի նախապատրաստական ծրագրեր՝ ուսանողներին պատրաստելու հետագա կրթությանը Չեխիայում։

UWC Հայաստանի ազգային կոմիտեն UWC միջազգային համայնքի մասն է՝ առաջարկելով սովորել համաշխարհային ճանաչում ունեցող Միջազգային բակալավրիատի (IB) դիպլոմ ծրագրով։

Չիվնինգ կրթաթոշակները լիովին ֆինանսավորում են մեկ տարվա մագիստրոսական ուսումը Մեծ Բրիտանիայում՝ ներառելով թռիչք, կացություն և ուսման վարձ:

Նիկոսիա համալսարանը (UNIC) Կիպրոսի ամենամեծ համալսարանն է և Եվրոպայի ամենաբազմազգ համալսարաններից մեկը, դասվելով աշխարհի լավագույն 2%-ի շարքում՝ ըստ Times Higher Education 2024 վարկանիշի:

ICN University-ն Ֆրանսիայում գործող միջազգային բիզնես համալսարան է, որը առաջարկում է բակալավրի և մագիստրատուրայի ծրագրեր՝ կենտրոնացած նորարարության, մենեջմենթի և միջազգային կարիերայի զարգացման վրա։

Schiller International University-ը միջազգային բուհ է, որն ունի մասնաճյուղեր ԱՄՆ-ում և Եվրոպայում՝ առաջարկելով բակալավրի և մագիստրատուրայի ծրագրեր բիզնեսի, միջազգային հարաբերությունների և այլ ոլորտներում։

Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ)-ն առաջարկում է բակալավրի և մագիստրատուրայի ծրագրեր՝ ապահովելով միջազգային մակարդակի կրթություն։

British Council Armenia-ն միջազգային կազմակերպություն է, որը խթանում է կրթական, մշակութային և լեզվական համագործակցություն՝ առաջարկելով անգլերենի ծրագրեր և կապի հնարավորություն Մեծ Բրիտանիայի հետ։

Հայաստանում ֆրանսիական համալսարանը (ՀՖՀՀ)-ն բարձրագույն կրթական հաստատություն է, որը ձևավորվել է Հայաստանի և Ֆրանսիայի համագործակցությամբ։

Գրանցվել