Շվեյցարիա

Կրթություն

Շվեյցարիայում ամեն 3-րորդ ուսանողը արտասահմանցի է։ Պարբերավար այստեղ է գալիս կրթությու  ստանալու մոտ 50000 ուսանող՝ աշխարհի տարբեր անկյուններից։ Այստեղ հատկացնում են շատ ռեսուրսներ համալսարանները և դպրոցները բարձր տեղնիկական սարքավորումներով ապահովելու նպատակով։ Սա ևս մեկ ապացույց է, որ Շվեյցարիայում օրեցօր էլ ավելի են բարձրացնում կրթական մակարդակը և մշակվում է զանազան նորարարական մեթոդներ կրթության ոլորտում։ Ուսանողների ավելի քան 50%-ը հետաքրքրված է գիտությամբ։ Այստեղ շատ ուսումնական հաստատություններ  գտնվում են համաշխարհային բարրձր վարկանիշ ունեցող համալսարնների շարքերում։

Շվեյցարիայի կրթական հաստատությունները տարբերվում են դսավանդման և կրթական մեթոդների բարձր մակարդակով։ Այստեղ  ուսանողները հետաքրքրված են գիտությամբ, տուրիզմով և բիզնեսով քանի որ հենց այս ուղություններն են համարվում զարգացող և մեծ պահանջարկ ունեցող ուղղություններ Շվեյցարիայում և ամբողջ աշխարհում։ Այստեղ կրթական համակարգը համապատասխանում է եվրոպական կրթական մեթոդների ստանդարնտերին։ Շվեյցարիայում բակալավրի կրթությունը տևում է 3-4 տարի։ Մագիստրատուրայի կրթությունը տևում է 1-2 տարի։ Դոկտորանտուրայի աստիճան ստանլու համար պետք է սովորել 2-3 տարի։ Շվեյցարիայի լավագույն համալսարաններից է՝ Swiss Federal institute of technology Zurich այն տեխնիկական բարձրագույն դպրոց է և դասվում է աշխարհի լավագույն համալսարանների շարքին։ Վարկանիշային համալսարաններից է University of Basel-ը, University of Lausanne, University of Geneva, University of Fribourg և մի շարք այլ կրթական կենտրոններ կգտնեք Շվեյցարիայում։ 

Հարևան երկրների մշակույթները ժամանակի ընթացքում իր ազդեցությունն են թողել տեղային մշակույթի վրա, բայց տարիներ շարունակ զարգանալով և կայունանալով ձևավորվեց որպես ինքնուրյուն և անկախ շվեյցարական մշակույթը։ Երեք խոշոր տարածաշրջանների վրա մեծ ազդեցություն ունի հարևան անգլո-սաքսոնական երկրները ինչպես նաև գերմանո-ռոմանական մշակույթը։ Իսկ սովորությունները Շվեյցարիայի մշակույթում առանձնահատուկ մասն են կազմում, քանի որ դրանք տարբերվում են իրենց բազմազանությամբ։ 

Ինչպես շատ երկրներ Շվեյցարիան նույնպես ունեցել է խոչընդոտներ իր կայացման ճանապարհին։ Երբ տեղի ունեցավ էկանոմիկայի վերելքը Շվեյցարիան կարողացավ ավելի հզորանալ, իսկ երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Շվեյցարիան պահեց չեզոքություն:  1944 թվականին տեղի ունեցավ Շվեյցարիայի աշխատանքի կուսակցության (ՇԱԿ) հիմնադիր համագումարը։ ՇԱԿ-ի մեջ մտան նաև կոմկուսի անդամները։ Պատերազմի տարիներին զգալիորեն մեծացավ արդյունաբերական պոտենցիալը։ 

 

Տեսարժան վայրեր

Շվեյցարիան այն եզակի երկիրն է, որը հարուստ է բնական տեսարժան վայրերով։ Այստեղ բնությունը  հրաշքներ է գործել։ Լճեր, լեռնաշղթաներ, միջնադարյան քաղաքներ, եզակի ճարտարապետական հուշարձաններ և շատ օբյեկտներ ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՈՅԻ ժառանգության մեջ։ Անխոս այստեղ շատ զարգացած է զբոսաշրջությունը ՝ Շվեյցարիան գրվում է զբոսաշրջիկներին աշխարհի տարբեր ծայրերից իր յուրահատուկ տեսարժան վայրերով։ Շվեյցարիայում է գտնվում Rhine ջրվեժը, որը Եվրոպայի ամենամեծ ջրվեժն է։ Շվեյցարիայի ամենահիասքանչ տեսարժան վայրը Ալպերն է և մի շարք զարմանահրաշ վայրեր կբացահայտեք Շվեյցարիայում։ 

Շվեյցարիան լավագույն ընտրությունն է ուսումը շարունակելու համար։ Միջազգային ուսանողների թվի անըդհատ աճը,որը  նույնպես վկայում է Շվեցիարիայի ուսումնական հաստատությունների բարրձր որակի մասին։ Շվեյցարիայում կրթություն ստացած ուսանողներին տրվում է լայն հնարավորություններ միջազգային ասպարեզում։ Այստեղ ստեղծվել են բոլոր պայմանները բարեկեցիկ կյանք ունենալու համար, այն լավագույն վայրն է ապրելու և ուսանելու համար։  

Ծրագրեր Շվեյցարիայում