IELTS | TOEFL

IELTS | TOEFL՝ հեշտ և հասանելի EduNetwork-ի հետ

      Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ EduNetwork-ը պաշտոնապես դարձել է Հայաստանում British Council-ի պաշտոնական Affiliate Partner-ը։ Այս համագործակցությունը կառուցվել է վստահության, պրոֆեսիոնալիզմի և ուսանողների համար հնարավորություններ ստեղծելու ընդհանուր տեսլականի վրա։ Պաշտոնական Affiliate Partner դառնալը նշանավորում է մեր համագործակցության նոր փուլը և ամրապնդում մեր համատեղ առաքելությունը՝ ընդլայնելու միջազգային ճանաչում ունեցող որակավորումների հասանելիությունը՝ հնարավորություն տալով հայ ուսանողներին վստահ քայլերով կառուցել իրենց կրթական ապագան։

      Այս համագործակցության շրջանակում EduNetwork-ի ուսանողները ստանում են հնարավորություն գրանցվելու IELTS քննությանը պաշտոնական հարթակի միջոցով։

TOEFL քննության Պրոմո Կոդ

     Բացի IELTS-ից, EduNetwork-ը իր ուսանողներին տրամադրում է նաև հատուկ պրոմոկոդեր TOEFL քննության համար, որոնք հնարավորություն են տալիս գրանցվել զեղչված պայմաններով։ Մենք աջակցում ենք քննության ձևաչափի ընտրության, նախապատրաստական ռեսուրսների տրամադրման և ամբողջ գործընթացի կազմակերպման հարցում՝ ապահովելով վստահ և կազմակերպված փորձ յուրաքանչյուր դիմորդի համար։

     Մեր նպատակն է ուսանողներին տրամադրել ոչ միայն տեղեկատվություն, այլ ամբողջական աջակցություն՝ միջազգային կրթական հնարավորություններին հասնելու ճանապարհին։ EduNetwork-ի հետ ձեր հաջորդ քայլը դառնում է ավելի պարզ, հստակ և վստահ Պրոմո կոդը կարող եք տեսնել ստորև՝

 

TOEFL վաուչեր / պրոմո կոդ՝
ARM1002101