Ուրախությամբ հայտնում ենք, որ Հայաստանի Հանրային Երկրորդ հեռուստաալիքը իր եթերում ներկայացրել է Էդունեթվորքի գործունեությունն ու առաքելությունը, անդրադառնալով մեր ծրագրերին, նախաձեռնություններին և ամենամյա կրթական մեծ իրադարձությանը՝ NetFairWork-ին։
Հաղորդման ընթացքում պատմվել է մեր ճանապարհի մասին՝ թե ինչպես է Էդունեթվորքը դարձել կամուրջ հայ երիտասարդների և աշխարհի լավագույն կրթական հաստատությունների միջև։ Տեսանյութը ընդգծում է մեր հիմնական նպատակը՝ օգնել հայ ուսանողներին բացահայտել իրենց կրթական ուղիները, ստանալ խորհրդատվություն և ձեռք բերել միջազգային փորձառություն։
Հեռուստատեսային անդրադարձում առանձնահատուկ տեղ է զբաղեցրել մեր ամենամյա միջոցառումը՝ NetFairWork միջազգային կրթական տոնավաճառը, որը վեցերորդ տարին շարունակ միավորում է համալսարաններ Եվրոպայից, Ամերիկայից, Մեծ Բրիտանիայից, Կանադայից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Կիպրոսից և Հայաստանից։
Միջոցառման ընթացքում հազարավոր ուսանողներ հնարավորություն են ունենում անձամբ շփվել համալսարանների ներկայացուցիչների հետ, ստանալ արժեքավոր խորհուրդներ և բացահայտել իրենց ապագա կրթական հնարավորությունները։
Մենք շնորհակալություն ենք հայտնում Հանրային Երկրորդ ալիքին՝ մեր գործունեությանը ուշադրություն դարձնելու և մեր պատմությունը լայն լսարանին ներկայացնելու համար։
Նման մեդիա անդրադարձերը մեզ համար մեծ խթան են՝ շարունակելու մեր առաքելությունը։