EduInn ճամբար 2025
Projectի՛ր հանուն կայուն ապագայի

Projectի՛ր հանուն կայուն ապագայի
Ուրախությամբ ներկայացնում ենք Ձեզ Էդունեթվորք ՍՊԸ-ի, Լուսամուդ ՀԿ-ի և «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՆՈՒԿՆԵՐ» ՀԻՄՆԱԴՐԱՄի (COAF) համատեղ նախաձեռնությամբ իրականացվող EduInn ամառային ճամբարը, որը նպատակ ունի խթանել նորարարական մտածողությունն ու կայուն զարգացումը երիտասարդների շրջանում։
Ընտրի՛ր քո արկածը
Ծրագրի Համառոտ նկարագրություն
(Առաջին խումբ)՝ հուլիսի 22 – հուլիսի 31 2025թ․
Մասնակիցներ՝ 54 երեխա Լոռու մարզի գյուղական համայնքներից և ևս 54 երեխա հայկական Սփյուռքից։
Դասավանդման լեզուն՝ հայերեն
Տարիք՝ 14-18
Արժեք՝ ֏ 522,000 (Ներառում է կացություն, 3 անգամյա սնունդ, դասընթացներ և բոլոր էքսկուրսիաները)
(Երկրորդ խումբ)՝ օգոստոս 04 – օգոստոս 13 2025թ․
Մասնակիցներ՝ 100 մասնակից տարբեր երկրներից և Հայաստանից
Դասավանդման լեզուն՝ անգլերեն (պահանջվում է անգլերենի մակարդակը հաստատող փաստաթուղթ)
Տարիք՝ 14-17, 18-21
Արժեք՝ ֏ 522,000 (Ներառում է կացություն, 3 անգամյա սնունդ, դասընթացներ և բոլոր էքսկուրսիաները)

Ճամբարի նպատակն է տարբեր երկրներից ժամանած և տարբեր մշակույթի կրող երեխաներին միավորելը՝ խթանելով միջմշակութային փոխանակումը, ինչպես նաև ինքնազարգացումը և վերջիններիս միջև համայնքի կառուցումը: Վարպետաց դասերի, նախագծային ուսուցման և գործնական աշխատանքների միջոցով մասնակիցները կխորացնեն իրենց գիտելիքները բնապահպանական ոլորտում, ձեռք կբերեն նախագծերի պլանավորման ու իրականացման հմտություններ, կսովորեն համագործակցել տարբեր մշակույթների ու հետաքրքրությունների տեր հասակակիցների հետ և կստեղծեն այնպիսի նախաձեռնություններ, որոնք շարունակական ազդեցություն կունենան ինչպես իրենց համայնքների, այնպես էլ իրենց ապագայի վրա։
Ոգեշնչում, զարգացում, իրագործում

Ճամբարի յուրաքանչյուր օրը մի նոր հնարավորություն է բացահայտելու շրջակա աշխարհը թիմային աշխատանքի և սեփական ներուժի միջոցով։
Մասնակիցներին սպասվում է՝
Յուրաքանչյուր դասընթաց մշակված է գործնական աշխատանքների միջոցով զարգացնելու առաջնորդության հմտությունները, խթանելու թիմային աշխատանքը և աջակցելու կայուն մտածողության ձևավորմանը։
EduInn ամառային ճամբարը պարզապես ճամբար չէ, այն մեկնարկային հարթակ է ապագա առաջնորդների համար։ Ստեղծագործ միտքն ու գործնական կարողությունները միավորելով՝ մենք ձևավորում ենք երիտասարդների այնպիսի համայնք, որը կգնահատի բնության դերը և ձեռնամուխ կլինի վերջինիս պահպանման և զարգացման գործում։
Մասնակիցները՝
Այս եզակի փորձառության շնորհիվ մասնակիցները ձեռք կբերեն ինքնավստահություն, առաջնորդության հմտություններ՝ դառնալով փոփոխությունների շարժիչ ուժ իրենց համայնքներում։