Բիզնես կրթական սիմպոզիում

businesseducationalsymposium

2024 թվականի մարտի 23-ին տեղի ունեցավ Էդունեթվորքի կողմից կազմակերպված Հայաստանում առաջին անգամ իրականացվող Բիզնես կրթական սիմպոզիումը, որը նպատակ ուներ համախմբել բիզնես ոլորտի ղեկավարներին, ձեռներեցներին և մասնագետներին՝ մասնակցելու բովանդակալից քննարկումների, փորձի փոխանակման և բիզնեսի աճի նորարարական ռազմավարությունների ուսումնասիրման: 

Սիմպոզիումի ընթացքում ելույթ ունեցան միջազգային ճանաչում ունեցող դասախոսներ, աշխարհում հայտնի ուսումնական հաստատություններից ոլորտի ներկայացուցիչներ՝ անդրադառնալով հետևյալ թեմաներին` բիզնեսի արդիականություն, բիզնեսի կայուն զարգացում, արհեստական բանականութունը բիզնեսի բնագավառում, հմտություններ բիզնեսի զարգացման համար, բիզնեսի պլանավորում  և ռազմավարություն, բիզնես էթիկա և այլն:

Միջոցառմանը ներկա էին ավելի քան 100 մասնակիցներ, որոնցից յուրաքանչյուրը հնարավորություն ուներ անմիջականորեն հաղորդակցվելու  բիզնես ոլորտում առաջատար համալսարնների ներկայացուցիչների հետ և ստանալու արժեքավոր տեղեկություններ իրենց բիզնեսի և հետագա բիզնես կրթության համար։

Համալսարաններ, որոնց ներկայացուցիչները որպես խոսնակ հանդես եկան Բիզնես Կրթական Սիմպոզիումի ընթացքում

Isolation_Mode
EU Business School

Տեսանյութում ամփոփում ենք Առաջին բիզնես կրթական սիմպոզիումը Հայաստանում

Մեդիայի անդրադարձը Բիզնես կրթական Սիմպոզիումին

Business Symphosium

staffmedia.am-ը անդրադարձ է կատարել Բիզնես կրթական սիմպոզիումին։

Edunetwork team

investmagazine.am-ի անդրադարձը առաջին բիզնես կրթական սիմպոզիումին։

Բիզնես կրթական հանդիպում ուսանողների հետ

2024 թվականի մարտի 24-ին «Էդու Նեթվորք» կրթական հաստատության կողմից կազմակերպվող Հայաստանում առաջին Բիզնես կրթական սիմպոզիումի շրջանակներում տեղի ունեցավ Բիզնես կրթական հանդիպումը Հայաստան ժամանած միջազգային խոսնակների և հեղինակավոր համալսարանների ներկայացուցիչների ու հայ ուսանողների և դպրոցականների հետ։ 


Հանդիպման ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան բացահայտելու մեր գործընկեր միջազգային բիզնես կրթական հաստատությունների կողմից առաջարկվող բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի բիզնես ծրագրերը, ճամբարները և կրթաթոշակային հնարավորությունները, ինչպես նաև մասնակցել ինտերակտիվ քննարկումների ու ձեռք բերել նոր կապեր։