Բիզնես կառավարման ֆակուլտետի բակալավրի միջազգային առաջին կուրսի ծրագիրն ուսանողներին հնարավորություն է տալիս համատեղել կրթությունն ու ուսանողական ակտիվ կյանքը՝ սովորելով Տորոնտոյի ամենաակտիվ բիզնես թաղամասում, որտեղ համախմբված է երկրի լավագույն դասախոսական կազմը: Այստեղ կրթությունը ներառում է ոչ միայն տեսական, այլ նաև փորձարարական գիտելիքներ, որտեղ ուսանողները կիրառում են իրենց հմտությունները հնարավոր աշխատանքային միջավայրերում: Ուսանողները հնարավորություն ունեն դասապրոցեսին զուգահեռ մասնակցել ոլորտի փորձագետների հետ հանդիպումների, նոր համագործակցային ծրագրերի, տարատեսակ մրցույթների և հաղորդակցային միջոցառումների՝ ամրապնդելու մասնագիտական հմտությունները: Արդեն իսկ երկրորդ կուրսում ուսանողները պետք է ընտրեն յոթ նորարարական բիզնես մասնագիտացումներից որևիցե մեկը՝ ըստ հետաքրքրությունների: Այդ մասնագիտացումներն են՝
- տնտեսագիտություն և կառավարում,
- ձեռներեցություն,
- գլոբալ կառավարում,
- մարդկային ռեսուրսների կառավարում,
- կորպորատիվ իրավունք և բիզնես,
- մարքեթինգ,
- անշարժ գույքի կառավարում: