Քրեաբանության ոլորտում բակալավրի ծրագիրը միջառարկայական ծրագիր է, որի ընթացքում ուսանողները ուսումնասիրում են սոցիոլոգիա, հոգեբանություն, քաղաքական գիտություն, քրեական իրավունք, հանցագործությունների կանխարգելման ռազմավարություններ և հանցագործությունների ուսումնասիրության արդի տեխնոլոգիաներ: Ուսանողները զարգացնում են հետազոտական մեթոդաբանության և տվյալների վերլուծության հմտություններ, սովորում են իրականացնել խորացված ուսումնասիրություններ և վերլուծել բարդ տվյալներ՝ հանցագործությունների միտումների և կանխարգելման ռազմավարությունների վերաբերյալ: Ծրագիրը ընդգծում է նաև, թե ինչպես են աշխատում տարբեր երկրների քրեական արդարադատության համակարգերը և ինչպես են հաղորդակցությունը, քաղաքականությունը և հետազոտությունները ազդում հանցագործությունների կանխարգելման, վերականգնողական գործընթացների և հանրային անվտանգության վրա:
Քրեաբանություն
Քրեաբանություն
Բաժին՝
200,000 AMD
- Ընդունելության պայմաններ.
- Ակադեմիական պահանջներ․ Դիմորդները պետք է ունենան միջնակարգ կրթության ավարտական վկայական (ատեստատ) և առնվազն 12 տարվա ընդհանուր կրթություն։ Դիմորդները պետք է միջնակարգ կրթության վերջին երկու տարիներն ավարտած լինել նույն ազգային կրթական համակարգում։ Առաջնահերթություն է տրվում այն ուսանողներին, որոնց ՄՈԳ-ն 75% կամ բարձր է և ունեն լավ մաթեմատիկայի գիտելիքներ։ SAT կամ ACT-ի գնահատականներ անհրաժեշտ են միայն այն դեպքերում, երբ մաթեմատիկայի գնահատականները թույլ են կամ վերջին երկու տարիների ընթացքում մաթեմատիկա չի անցել ուսանողը։ Նվազագույն գնահատական SAT 560 | ACT 23։
- Լեզվի իմացության պահանջներ․ Դիմորդները պարտավոր են ներկայացնել անգլերենի իմացության պաշտոնական թեստերի միավորներ:
Նվազագույն գնահատական՝ IELTS 6.0 | TOEFL iBT 84:
Տեղեկատվությունը կարող է փոփոխվել, իսկ դիմումների վերաբերյալ որոշումները կարող են տարբերվել՝ կախված մի շարք անհատական հանգամանքներից։
€ 8,800
Ուսման վարձը և վճարները յուրաքանչյուր տարվա համար հաշվարկվելու են առանձին և կարող են լինել ավելի բարձր, քան առաջին տարվա դեպքում՝ կախված ամենամյա արժեքային փոփոխություններից։
Առկա է
