«Բիզնես և Ֆինանսներ» կրթական ծրագիրը առաջարկում է ժամանակակից և պրակտիկ կրթություն բիզնեսով, ֆինանսներով և շուկաների աշխատանքի մեխանիզմներով հետաքրքված անձանց համար: Ծրագիրը ավանդական բիզնես-կրթությունից զատ, առաջարկում է այնպիսի առարկաներ, ինչպիսիք են ՓՄՁ-ների բանկային գործը, տվյալագիտությունը և արհեստական բանականությունը: Ուսանողները ստանում են գիտելիքներ տնտեսագիտության, բիզնեսի և իրավունքի ոլորտներում, ինչպես նաև զարգացնում են իրենց վերլուծական հմտությունները: Ծրագրի ընթացքում նրանք սովորում են կիրառել մաթեմատիկական և ստատիստիկական մեթոդներ, ինչպես նաև օգտվել մասնագիտական ֆինանսական ծրագրերից տվյալների վերլուծության և արդյունավետ որոշումներ կայացնելու համար: Միաժամանակ, առանձնահատուկ ուշադրություն է դարձվում մասնագիտական անգլերենի զարգացմանը՝ ներառյալ բիզնեսի և ֆինանսների տերմինաբանության հմտությունները, որոնք առանցքային են այսօրինակ գլոբալ աշխատաշուկայում: Ուսուցումը կառուցված է ինտերակտիվ և պրակտիկայի վրա շեշտադրված ձևաչափով: Ուսանողները մասնակցում են սեմինարներին, մասնագետների հետ հանդիպումներին, ինչպես նաև անհատական և խմբային նախագծերին՝ ինչի շնորհիվ տեսական գիտելիքները անմիջապես կապվում են իրական փորձի հետ:
Բիզնես և ֆինանսներ
Բիզնես և ֆինանսներ
Բաժին՝
200,000 AMD
- Ընդունելության պայմաններ.
- Ակադեմիական պահանջներ․ Դիմորդները պետք է ունենան միջնակարգ կրթության ավարտական վկայական (ատեստատ) և առնվազն 12 տարվա ընդհանուր կրթություն։ Դիմորդները պետք է միջնակարգ կրթության վերջին երկու տարիներն ավարտած լինել նույն ազգային կրթական համակարգում։ Առաջնահերթություն է տրվում այն ուսանողներին, որոնց ՄՈԳ-ն 75% կամ բարձր է և ունեն մաթեմատիկայի լավ գիտելիքներ։ SAT կամ ACT-ի գնահատականներ անհրաժեշտ են միայն այն դեպքերում, երբ մաթեմատիկայի գնահատականները թույլ են կամ վերջին երկու տարիների ընթացքում մաթեմատիկա չի անցել ուսանողը։ Նվազագույն գնահատական SAT 560 | ACT 23։
- Լեզվի իմացության պահանջներ․ Դիմորդները պարտավոր են ներկայացնել անգլերենի իմացության պաշտոնական թեստերի միավորներ:
Նվազագույն գնահատական՝ IELTS 6.0 | TOEFL IBT 84:
Տեղեկատվությունը կարող է փոփոխվել, իսկ դիմումների վերաբերյալ որոշումները կարող են տարբերվել՝ կախված մի շարք անհատական հանգամանքներից։
€ 8,800
Ուսման վարձը և վճարները յուրաքանչյուր տարվա համար հաշվարկվելու են առանձին և կարող են լինել ավելի բարձր, քան առաջին տարվա դեպքում՝ կախված ամենամյա արժեքային փոփոխություններից։
Առկա է
