Ծրագիրը ուսանողին սովորեցնում է ներկայացնել ուսումնամարզական գործընթացի ազդեցությունը օրգանիզմի վրա, նշել հնարավոր վնասվածքների տեսակները, առաջացման պատճառները և առաջին բուժօգնության կանոնները, ինչպես նաև առողջ ապրելակերպի բաղադրիչները։ Բացի այդ, ուսանողները ձեռք են բերում հմտություններ անձի հոգեբանամանկավարժական և անատոմիաֆիզիոլոգիական բնութագրերի, տարիքային և ֆիզիկական զարգացման առանձնահատկությունների և շարժողական ընդունակությունների մշակման օրինաչափությունների ու դրանց վերահսկման մեխանիզմների նկարագրման գործընթացում, ինչպես նաև ունակ լինում բացատրել անհատական ուսումնական պլանի կառուցվածքը, նպատակները, ուսումնամարզական աշխատանքների պլանավորման, հաշվառման, վերահսկման և իրականացման առանձնահատկությունները:
Ֆիզիկական դաստիարակության և սպորտային մարզումների բակալավրի ծրագիր Հայաստանում
Ֆիզիկական դաստիարակության և սպորտային մարզումների բակալավրի ծրագիր Հայաստանում
Բաժին՝
200,000 AMD
Ուսանողից պահանջվում է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․
- դիմում,
- անձնագրի պատճեն՝ թարգմանված և նոտարի կողմից հաստատված (բնօրինակը և պատճենը),
- ծննդյան վկայական՝ թարգմանությամբ և նոտարի կողմից հաստատված (բնօրինակը և պատճենը),
- ավագ դպրոցի վկայական,
- ինքնակենսագրական,
- 4 լուսանկար (3 × 4 չափի),
- տեղեկանք ընդհանուր առողջական վիճակի մասին։
Ուսման վարձը կազմում է տարեկան տարեկան 900․000 – 1.000.000 դրամ։
Կրթաթոշակ չի տրամադրվում։