Անցկացրու՛ ամառային արձակուրդներդ Էդու Նեթվորքի հետ Շվեյցարիայում։ Ճամբարի ընթացքում Դուք հնարավորություն ունեք զարգացնելու Ձեր գիտելիքները երկու ՍԹԵՄ ուղղություններում՝ «STEAM» և «Կոդավորում ու ծրագրավորում»։ Մասնակիցը կարող է ընտրել տվյալ ուղղություններից մեկը ճամբարի ընթացքում խորապես ուսումնասիրելու համար։
Ծրագրի լեզուն անգլերենն է։
STEAM
Ծրագրի այս ուղղվածությունը իրականացվում է «Addictlab»-ի հետ համագործակցությամբ, որը անկախ հետազոտությունների միջոցով գիտական ուսուցումը խթանող միջազգային կազմակերպություն է։
Մասնակիցները հնարավորություն կունենան իրականացնել տարբեր
խմբային և անհատական աշխատանքներ՝ փորձեր և նախագծեր, հետևյալ
թեմաներով՝
• ռոբոտաշինություն,
• 3D տպագրություն և դիզայն,
• նախատիպի արագ մոդելավորում (Rapid prototyping),
• կոդավորում կամ ծրագրավորում,
• CAD / CAM,
• պանելային էներգիայով աշխատող նավակի նախագծում Ժնևի լճի վրա
գործարկելու նպատակով (Building a solar-powered boat to launch on lake
Geneva)։
Կոդավորում և ծրագրավորում
Ծրագրի այս ուղղվածության շրջանակներում, նպատակ ունենալով զարգացնել մասնակիցների համակարգչային հմտությունները, վերջիններս կուսումնասիրեն հետևյալ թեմանները՝
• կոդավորում Python, Scratch, Minecraft և Java ծրագրերով,
• թվային արվեստ և խաղերի ստեղծում,
• ռոբոտաշինություն Microbit, Thymio, Sphero Lego և այլ գործիքներով,
• թվային մեդիա և տվյալների վելուծություն (վեբկայքերի ստեղծում,
լուսանկարների մշակում, տվյալների
գրաֆիկական ներկայացում)։
Ծրագիրը ներառում է․
✅30 ժամ STEAM/ կոդավորման և ծրագրավորման/ օտար լեզուների/
հանրային խոսքի դասընթացներ,
✅30 ժամ ժամանցային և սպորտային միջոցառումներ՝ կինոդիտումներ,
նավարկություն, թենիս,
ռաֆթինգ, ժայռամագլցություն, վեյքբորդինգ (wakeboarding) և այլն,
✅երեքանգամյա սնունդ՝ նախաճաշ, ճաշ, ընթրիք,
✅առողջական ապահովագրություն,
✅կացություն հարմարավետ ուսանողական կամպուսում,
✅այցելություններ թանգարաններ և տեսարժան վայերեր՝ Չարլի Չապլինի
թանգարան, Լոզանի օլիմպիական թանգարան, շվեյցարական շոկոլադի և
պանրի գործարաններ, «Addictlab» գիտական կազմակերպություն,
✅ավարտական վկայական։
* Մասնակիցը կարող է ընտրել նաև «Օտար լեզուներ», «Հանրային խոսք» և «Նախնական բժշկություն» ուղղությունները ճամբարի ընթացքում ուսումնասիրելու համար։