Շրջակա միջավայրի բակալավրի միջազգային առաջին կուրսի ծրագիրը տրամադրում է հիմնային գիտելիքներ, որն ուսանողները ստանում են բակալավրի առաջին տարում: Ծրագիրը ուղղորդված է բնապահպանական բարդ խնդիրների կիրառական և միջառարկայական լուծումների ուսումնասիրությունների վրա: Վերջինիս արդյունքում շրջակա միջավայրի ֆակուլտետի ծրագրերն ուսանողների համար ապահովում են կարիերայի զարգացման բազմաթիվ տարբերակներ Կանադայում և ամբողջ աշխարհում: Շրջակա միջավայրի ֆակուլտետն առաջարկում է մասնագիտություններ հետևյալ ոլորտներում (շատերը առաջարկվում են նաև որպես երկրորդային մասնագիտություն)՝
- զարգացում և կայունություն (երկրորդային) – բնապահպանական գիտություն (BSc) (կիրառական կենսաբանություն, շրջակա միջավայրի երկրային համակարգեր, բնապահպանություն, ջրի մասին գիտություն)
- աշխարհագրական տեղեկատվություն և համակարգեր (BSc, մուտք կիրառական գիտությունների միջոցով)
- ֆիզիկական աշխարհագրություն (BSc) (կենսաերկրաֆիզիկական գիտությունների հոսք, երկրագիտական հոսք, ֆիզիկական աշխարհագրություն և տարածական տեղեկատվության գիտության հոսք):