Միջին մասնագիտական կրթության «Ատամնատեխնիկական գործ» մասնագիտության կրթական ծրագիրը նախատեսում է պատրաստել մասնագետներ, որոնք ուսումնառության ընթացքում ուսումնասիրում են ինչպես ընդհանուր մասնագիտական մոդուլներ՝ մարդու անատոմիա և ֆիզիոլոգիա, ատամնատեխնիկական նյութագիտություն, ստոմատոլոգիական հիվանդություններ, այնպես էլ հատուկ մասնագիտական մոդուլներ՝ ֆրոնտալ և կողմնային ատամների մասնավոր անատոմիա, անշարժ, շարժական, բյուգելային, դիմածնոտային պրոտեզների, օրթոդոնտիկ ապարատների պատրաստման տեխնիկա,ձուլման գործ և այլն:
« Ատամնատեխնիկ» որակավորմամբ մասնագետը կարող է աշխատել ատամնատեխնիկական լաբորատորիաներում որպես անշարժ, շարժական, բյուգելային, դիմածնոտային պրոտեզներ, օրթոդոնտիկ ապարատներ պատրաստող, ձուլման աշխատանքներ կատարող ատամնատեխնիկ: