Ծրագիրը նախատեսված է 6-ից 9-րդ դասարանի աշակերտների համար։ Այն տալիս է ընդհանրական մոտեցում, որը խրախուսում է աշակերտներին զարգացնել իրենց ինքնավստահությունը ու փորձել իրենց ուժերը տարբեր ոլորտներում, ինչպիսիք են՝ գիտություն, սպորտ և արվեստ։ Աշակերտները ձեռք են բերում առաջնորդական կարևոր հմտություններ և, մասնակցելով «Life Skills Program» ծրագրին, հնարավորություն են ունենում ձեռք բերել հմտություններ, կարողություններ և ձևավորել լայն մտահորիզոն։
Միջին դպրոցի ծրագիր Շվեյցարիայում
Միջին դպրոցի ծրագիր Շվեյցարիայում
Բաժին՝
200,000 AMD
Ընդունելության համար պահանջվում է լրացնել առցանց հայտադիմում, ներկայացնել բժկական փաստաթղթեր, ուսուցչի կողմից երաշխավորագրեր, լեզվի իմացությունը հավաստող վկայական և այլ լրացուցիչ փաստաթղթեր։
Ուսման վարձը կախված է դասարանից և այն փաստից, թե աշակերտը մնալու է հանրակացարանում, թե ոչ։ Այս դպրոցում սովորող աշակերտների համար ուսման վարձը սկսվում է մոտ 30,000 եվրոյից և 9-րդ դասարանում հասնում ընդհուպ մինչև 36,000 եվրոյի։ Իսկ կացությունը ներառող փաթեթը նախընտրելու դեպքում ուսման վարձը տատանվում է տարեկան 88,000-ից 104,000 եվրոյի սահմաններում։
Ներկա պահին կրթաթոշակներ չեն տրամադրվում։