Այս ծրագրի շնորհիվ աշակերտները (6-ից 10-րդ դասարաններ) նոր գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելուց զատ սովորում են` ինչպես կիրառել ստեղծագործական, քննադատական և ռեֆլեկտիվ մտածողությունը գործնականում։ Ծրագրի նպատակն է աշակերտների մոտ զարգացնել միջմշակութային և գլոբալ մտածելակերպ, որպեսզի յուրաքանչյուրը պատրաստ լինի ակտիվ և պատասխանատու մասնակցություն ցուցաբերել անընդհատ փոփոխվող հասարակությում: Այս մոտեցումը խրախուսում է ուսանողին սովորել ամբողջ կյանքում՝ անկախ ընտրած մասնագիտական ուղուց։
Միջին դպրոցի ծրագիր Զալցբուրգում
Միջին դպրոցի ծրագիր Զալցբուրգում
Ընդունելության պահանջներն են․
- առցանց դիմում-հայտ,
- դպրոցի գնահատականներ,
- լրացուցիչ փաստաթղթեր՝ ըստ անհրաժեշտության։
Ուսման վարձը տարբերվում է՝ կախված նրանից՝ աշակերտը ցանկանում է ապրել հանրակացարանում, թե ոչ։ 6-րդ դասարանի աշակերտների համար ուսման վարձը 27,900 եվրո է, 7-8-րդ դասարանների համար՝ 33,000 եվրո, իսկ 9-րդ և 10-րդ դասարանների համար՝ 38,000 եվրո։ Հանրակացարանում մնալու դեպքում 6-8-րդ դասարանների աշակերտների համար վարձը 53,200 եվրո է, իսկ 9-10-րդ դասարանների համար՝ 58,300 եվրո։ Առկա է նաև հայտադիմումի վճար՝ 250 եվրո և ընդունվելության՝ 2,500 եվրո։ Վճարները ներառում են ուսման վարձը, ուսումնական ծրագիրը, ճամփորդությունները և միջոցառումները:
Ծրագիրն առաջարկում է կրթաթոշակի բազում տարբերակներ։ Ամբողջական կրթաթոշակները սահմանափակ են և տրամադրվում են միայն առաջադեմ աշակերտներին։ Կրթաթոշակների մեծ մասը մասնակի են և տալիս են 10-50% զեղչ։ Կրթաթոշակները տրամադրվում են միայն ընդունելության ժամանակ։