Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության մագիստրոսական ծրագիրը տրամադրում է խորացված գիտելիքներ գլոբալ քաղաքական դինամիկայի վերաբերյալ, ընդգրկելով այնպիսի հարցեր, ինչպիսիք են հակամարտությունների լուծումը, մարդու իրավունքները և միջազգային մարտահրավերները` սայբեր հարձակումները և կլիմայական փոփոխությունները:
Ծրագրի ընթացքում ձեռք կբերեք հմտություններ, որոնք ձեզ կօգնեն վերլուծել գլոբալ շուկաները և տնտեսական աճի ռազմավարություններ առաջարկել և միջազգային խնդիրներին լուծումներ տալու վերաբերյալ: Բացի այդ, կստանաք գործնական խորհուրդներ և կարիերային աջակցություն՝ համալսարանի և UNITAR կազմակերպության համագործակցության շրջանակում։
Լավագույն ուսանողները կստանան UNITAR սերտիֆիկացում Շվեյցարիայում ՄԱԿ-ում կայացող արարողության ժամանակ և կկարողանան դիմել բացառիկ պրակտիկայի հնարավորությունների համար միջազգային կազմակերպություններում՝ սկսելով իրենց կարիերան դիվանագիտության ոլորտում:
