Ծրագրի նկարագրություն
Վայելե’ք Եվրոպայի Սուրբ Ծննդյան կախարդական մթնոլորտը Պրահայի սրտում և ծանոթացե’ք տարբեր երկրներից ժամանած ուսանողների հետ, բարելվե՛ք անգլերենի գիտելիքները և ձեռք բերեք գիտելիքներ ժամանակակից տեխնոլոգիաների ոլորտում։
Մենք առաջարկում ենք նմանը չունեցող ծրագիր, որը թույլ կտա Ձեզ անցկացնել 11 անմոռանալի օրեր Եվրոպայում՝ համատեղելով կրթությունը, մշակութային բացահայտումները և հանգիստը։
Ծրագիրը ներառում է․
- 24 ժամ անգլերենի կամ Չեխերենի ինտենսիվ դասընթացներ
- հետազոտական և ստարտափ նախագծերի մշակում
- դասախոսություն՝ «Անվճար բարձրագույն կրթությունը Չեխիայում»
- Պրահայում հասարակական տրանսպորտի ճանապարհորդական տոմս (բոլոր տեսակի հասարակական տրանսպորտի համար),
- տեղափոխում ժամանման վայր և հետ օդանավակայան,
- չեխական SIM քարտ բջջային հեռախոսի համար, նվերներ լեզվի կենտրոնի կողմից
- երկանգամյա սնունդ՝ նախաճաշ և ճաշ (բուսակերների և վեգանների համար սնունդը տրամադրվում է ըստ պահանջի)
- գիդի ուղեկցությամբ էքսկուրսիա Պրահայում, այն է՝ այցելություն Հին և Նոր քաղաք, Կառլի կամուրջ, Պրահայի ամրոց, Սուրբ Ծննդյան տոնավաճառներ, սահադաշտ, Ազգային թանգարան, խոհարարական վարպետության դասեր
- մեկօրյա ուղևորություն դեպի Վիեննա՝ Ավստրիա
- երկօրյա ուղևորություն դեպի Գերմանիա՝ Մյունխեն։ Ուղևորությունը ներառում է այցելություն BMW Welt, Օլիմպիական զբոսայգի, Նոյշվանշթայն և Լինդերհոֆ ամրոցներ և Բավարիայի ամրոցներ (ըստ ցանկության՝ հավելավճարով)
- ողջույնի և հրաժեշտի երեկույթ, ֆիլմերի դիտում անգլերենով
- ծրագրի ավարտին տրվում է վկայական
- վիզայի դիմելու գործընթացի աջակցություն
- ուղեկցող ուսուցիչ Edunetwork-ի թիմից
Լրացուցիչ հնարավորություններ
Հավելավճարով հնարավոր է ունենալ անհատական խորհրդատվություն Չեխիայի բուհեր ընդունվելու վերաբերյալ և/կամ Վորքշոփեր և IT-մաստեր-կլասներ Microsoft և Magenta ընկերությունների փորձագետների հետ։
Կացարան
Մասնակիցները ապրելու են 3 աստղանի հյուրանոցում, որը գտնվում է Պրահայի կենտրոնում։ Սենյակները նախատեսված են 3-4 անձի համար։ Առկա է առանձին լոգասենյակ, ինտերնետ և լվացքի համար անհրաժեշտ պարագաներ և հարմարանքներ։
