Ծրագիրը բաղկացած է հետևյալ 5 մոդուլներից՝
- ընդհանուր մասնագիտական,
- մասնագիտական պատրաստման բաղադրիչ,
- կամըտրական առարկաներ,
- պրակտիկա,
- գիտահետազոտական աշխատանքներ։
Ծրագրի շրջանակներում ձեռք բերված գիտելիքի շնորհիվ ուսանողները ունակ կլինեն՝
- ձևավորել տեսական գիտելիքներ ընդհանուր և սպորտի հոգեբանության գործնական խնդիրներ լուծելու նպատակով,
- ինքնուրույն ընտրել, մշակել և ներդնել հոգեբանական ապահովման տեխնոլոգիաներն ու մեթոդները,
- իմանա անձի վարքագծի դրսևորման հոգեբանական, ֆիզիոլոգիական և սոցիալական առանձնահատկությունների վերլուծության պահանջները։
Ուսանողները նաև ձեռք կբերեն կարողություններ և հմտություններ և ծրագրի ավարտին ունակ կլինեն՝
- կարողական գործնականում կիրառել նորարարական տեխնոլոգիաները հոգեբանական սպասարկման գործընթացում՝ ըստ նպատակի ու խնդիրների,
- տիրապետել հոգեախտորոշման, հոգեթերապիայի ժամանակակից մեթոդներին, ինչպես նաև դրանց մոդիֆիկացված տարբերակներին,
- տիրապետել հոգեվիճակների կանոնավորման ժամանակակից տեխնոլոգիաների ու մեթոդների իրականացման հմտություններն ու կարողությունները։