Մագիստրատուրայի կրթական ծրագիրը կառուցված է հետևյալ հիմնական կրթամասերից՝ ընդհանուր կառուցամաս, հատուկ մասնագիտական կառուցամաս առարկաներ ուսանողի ընտրությաամբ, պրակտիկա, գիտահետազոտական աշխատանք։ Ծրագիրը ներառում է հումանիտար, տնտեսագիտական, հոգեբանական ոլորտներից անհրաժեշտ դասընթացներ, ինչպես նաև կամընտրական և մասնագիտական դասընթացներ , գիտահետազոտական պրակտիկա։
Ծրագիրը հաջողությամբ ավարտած ուսանողները ունակ կլինեն՝
- համատեղելու մասնագիտությանն առնչվող համացանցային ռեսուրսներն ու հիմնական ուղղությունները,
- դասակարգելու մեդիայի և հաղորդակցության ուսումնասիրության և մի քանի այլ հարակից տիրույթների հիմնական տեսական մոտեցումներն ու վերլուծական գործիքները,
- սահմանելու ոլորտի առանցքային հասկացությունները, ունենալու այդ մասին համակարգված և հիմնարար գիտելիքներ,
- որոշելու զանգվածային հաղորդակցության համակարգում հասարակության հետ կապերին բնորոշ գործառույթներն ու ոլորտի գործնական, էթիկական-իրավական հիմնախնդիրները՝ համեմատական վերլուծություն կատարելով տեղական և միջազգային փորձի հետ,
- ձևակերպելու մեդիակառավարման ոլրտի հիմնական սկզզբունքներն ու գործառույթները։