«Դեղագործություն» ուսումնական ծրագրի նպատակն է պատրաստել որակյալ և պրոֆեսիոնալ դեղագործներ, ովքեր կտիրապետեն խորքային, պրակտիկ և տեսական գիտելիքների: Ծրագրի շրջանավարտները կունենան վերլուծական մտածողություն և կկարողանան իրականացնել հետազոտություններ դեղագործության ոլորտում, մշակել նոր դեղամիջոցներ, աջակցել արտադրությանը, ինչպես նաև կարիերան շարունակել գիտահետազոտական կենտրոններում: Համալսարանը ստեղծում է համագործակցային միջավայր, որը համապատասխանում է ինչպես որակի ապահովման ազգային, այնպես էլ եվրոպական ստանդարտներին և շուկայի պահանջարկին: Դասընթացը ուսանողներին առաջարկում է դեղագործական ոլորտի բոլոր անհրաժեշտ գործիքներն ու տեխնիկական հմտությունները ինչպես գործնական, այնպես էլ տեսական գիտելիքներ ձեռք բերելու համար:
«Ֆարմացիա» մասնագիտության բակալավրի կրթական ծրագրի նպատակն է` պատրաստել դեղագիտության ոլորտում տեսական և գործնական գիտելիքներ, ինչպես նաև վերլուծական մտածողություն ունեցող դեղագետների, որոնց գործունեությունն ուղղված կլինի դեղերի հետազոտմանը, մշակմանը, արտադրությանը, ինչպես նաև համապատասխան գիտական կենտրոններում գիտահետազոտական աշխատանքների իրականացմանը:
Ծրագիրը հաջողությամբ ավարտած ուսանողները կարող են աշխատել որպես դեղագործ կամ դեղագետ դեղատներում, դեղագործական արտադրական ընկերություններում, գիտահետազոտական կենտրոններում, պետական ենթակառուցվածքներում և հարակից շատ այլ հաստատություններում, ինչպես՝ հիվանդանոցներում և կլինիկաներում։