Գլոբալ կայուն զարգացման մագիստրոսական այս ծրագիրը նախատեսված է կայուն զարգացման, կամ հարակից ոլորտում նախնական կրթություն ունեցող անձանց համար։ Հիմնվելով արդեն գոյություն ունեցող գիտելիքների վրա, ուսանողները ուսումնասիրելու են կայուն զարգացման գլոբալ և ոլորտային մոտեցումները:
Դասընթացների ընթացքում ուսանողները կսովորեն հասկանալ ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակները (SDGs) ուսումնասիրելով, թե ինչպե՞ս է կայունությունը մեկնաբանվում տարբեր տարածաշրջաններում և ոլորտներում։ Ուսանողները կուսումնասիրեն անհատների, համայնքների և հաստատությունների դերերը՝ միաժամանակ հմտանալով հետազոտական մեթոդների և փաստարկների վերլուծության մեջ։
Ստեղծելով ընդհանուր հիմք կայունության հիմնարար հասկացությունների և մեթոդաբանությունների շուրջ՝ ուսանողները կենտրոնանում են տարբեր ոլորտների արձագանքների վրա կայունության մարտահրավերներին և քննադատական վերլուծություն են կատարում Կայուն զարգացման նպատակների (SDGs) իրականացման ընթացքի վերաբերյալ։ Ծրագիրը ավարտվում է ուսանողի ընտրած թեմայով անկախ հետազոտական նախագծով։