Գիտությունների բակալավրի միջազգային առաջին կուրսի ծրագիրն ուսանողներին ուղորդում է վերափոխել աշխարհը գիտական հետազոտությունների միջոցով՝ օգտագործելով միաժամանակ և՛ ինտերակտիվ, և՛ տեսական, և՛ գործնական մոտեցումներ: Այս ուղղությամբ սովորոսները կարող են խորանալ չորս տարբեր ոլորտներից մեկում՝
- մաթեմատիկա,
- փորձարարական գիտություն,
- կենսագիտություն,
- ընդհանուր գիտություն:
Հիմնական ոլորտներն ընդգրկում են ութ բաժիններ՝ հանարովորություն տալով իրականացնել միջառարկայական հետազոտություններ ոչ միայն գիտության, այլև մնացած հարակից ֆակուլտետներում: Երկրորդ կուրսում ուսանողները կարող են ընտրել հետևյալ մասնագիտացումներից որևէ մեկը՝
- քիմիա, ֆիզիկա և երկրի մասին գիտություններ,
- կենսաբժշկական ֆիզիոլոգիա,
- կինեզիոլոգիա,
- մոլեկուլային կենսաբանություն,
- կենսաքիմիա,
- կենսաբանական գիտություններ: