Անցկացրու՛ ամառային արձակուրդներդ Իսպանիայի հյուսիսարևելյան քաղաքներից մեկում՝ Տարրագոնայում։
EduNetwork-ն առաջարկում է ամառային ճամբար՝ հարուստ ուսումնական և ժամանցային ծրագրով, որը ոչ միայն հնարավորություն է տալիս զարգացնել անգլերենի և իսպաներենի Ձեր իմացությունը առաջարկվող դասընթացների և առօրյա շփման միջոցով, այլև բացահայտել Տարրագոնան՝ իր մշակութային ժառանգությամբ, հիասքանչ լողափերով և նավահանգիստներով։
Ծրագիրը ներառում է՝
- հանրակացարան՝ նախատեսված 2 անձի համար,
- 3-անգամյա սնունդ,
- անգլերենի և իսպաներենի 30 – 40 դաս,
- ժամանցային միջոցառումներ,
- օդանավակայանի տրանսֆեր,
- գիդի ուղեկցությամբ էքսկուրսիա Տարրագոնայում,
- ուղևորություն դեպի Բարսելոնա,
- այցելություն Պորտ Ավենտուրա կամ Ֆերրարի այգի,
- ջրային սպորտաձևեր, ինչպես՝ սապսերֆինգ (SUP),
- քարանձավների ուսումնասիրում,
- շրջագայություն զբոսանավով,
- առաջին օգնություն։
Մասնակցության համար խնդրում ենք գրանցվել մինչև մարտի 28-ը հետևյալ հղմամբ՝ http://bit.ly/3x9KWWu