Ամառային այս ճամբարը նախատեսված է 11-17 տարեկան երիտասարդ ուսանողների համար և եզակի հնարավորություն է տալիս ուսումնասիրելու ժամանակակից Պորտուգալիայի տարածքը, որը մի քանի դար շարունակ եղել է Հռոմեական կայսրության մի մասը: Պորտուգալիան հռոմեացիների կողմից հարուստ պատմական ժառանգություն ունի, որը ներառում է ինժեներական գործեր, բաղնիքներ, տաճարներ, կամուրջներ, ճանապարհներ, կրկեսներ և թատրոններ:
Ծրագիրը միտված է բարելավել ուսանողների անգլերենի և իսպաներենի մակարդակը։
Ծրագիրը ներառում է՝
- Անգլերենի դասեր (շաբաթական 15 ակադեմիական դաս) 15 հոգուց կազմված խմբերով,
- Պորտուգալերենի դասեր (շաբաթական 5 ակադեմիական դաս) 15 հոգուց կազմված խմբերով,
- Lեզվի սերտիֆիկատ,
- Կացություն՝ համալսարանական կամպուս, նոր կառուցված և կահավորված երկտեղանոց սենյակներ՝ բոլոր հարմարություններով,
- 3 անգամյա սնունդ,
- 20 ուսուցողական և զվարճանքի ծրագրեր։
Զվարճանքային ծրագրեր:
- Էքսկուրսիա դեպի Լիսաբոն (ամբողջօրյա ուղևորություն 60 եվրո հավելավճարով)
- 2 օր/1 գիշեր բացօթյա ճամբարային փորձ՝ բացօթյա արկածներով:
- Էքսկուրսիա նավով: 6 կամուրջ, Դուրո գետի վրա:
- Ամբողջօրյա ուղևորություն դեպի Վիգո/Սանտյագո դե Կոմպոստելա – Իսպանիա (հավելավճար 60 եվրո)
- Կեսօրյա ուղևորություն դեպի Ավեյրո (Պորտուգալիայի Վենետիկ)
- Այցելություն “Sea Life” այգի կամ ջրաշխարհ (կես օր հավելավճարով 35 եվրո)
- Զվարճալի գործողություններ ոսկե ավազով լողափերում և օվկիանոսում:
- Գիդով էքսկուրսիա “Quest”-ի հետ Պորտո հին քաղաքով: