Այս 22 օրյա ծրագիրը հուլիս և օգոստոս ամիսներին հիասքանչ տարբերակ է նրանց համար,ովքեր ցանկանում են լավ հանգստանալ ամռանը և ավելի լավ ճանաչել Չեխիայի Հանրապետությունը: Ծրագրի տևողությունը 60 ժամ է: Այն իր մեջ ներառում է շաբաթական 5 օր լեզվի ուսուցում համապատասխան միջավայրում: Մասնակիցները կարող են ընտրել անգլերեն, չեխերեն կամ գերմաներեն լեզուներից որևէ մեկը: Բացի այդ նրանք հնարավորություն են ունենում հաղորդակցվել տվյալ լեզվի բնիկ կրողների հետ: Ուսուցումը կազմակերպվում է մինչև 15 անձից բաղկացած փոքրիկ խմբերում: Կրթական ծրագրից բացի կազմակերպվում են բազմազան էքսկուրսիաներ Պրահայում, գերմանական Դրեզդեն քաղաքում, Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում և այլուր: Նաև էքսկուրսիաներ են իրականացվում Կենտրոնական Եվրոպայի ամենամեծ ակվապարկում և կենդանաբանական այգիներից մեկում: Ուսանողները մասնակցում են Չեխիայի համալսարանների մասին շնորհանդեսին և հանդիպում շրջանավարտների հետ :
Ամառային ծրագիր Չեխիայում
Ամառային ծրագիր Չեխիայում
Բաժին՝
200,000 AMD
Ստուգում են լեզվի մակարդակը, որպեսզի ուսանողները ընդգրկվեն իրենց գիտելիքներին համապատասխան խմբում:
Ծրագրի արժեքը՝ 1250 €
Կրթաթոշակներ չեն գործում: