Այս քաղաքը հայտնի է ամբողջ աշխարհում հեղինակավոր Քեմբրիջ համալսարանի շնորհիվ։ Քեմբրիջը տարեկան գրավում է շուրջ 7 միլիոն զբոսաշրջիկ, ովքեր գալիս են տեսնելու բազմաթիվ տեսարժան վայրեր և հուշարձաններ: Քեմբրիջում զբոսաշրջիկներին սպասում է նավարկություն Քեմ գետի վրայով , նշանավոր թանգարանների այցելություն և այլն: Քեմբրիջը անվտանգ քաղաք է բոլոր տարիքի ուսանողների համար:
Դպրոցը գտնվում է Քեմբրիջ քաղաքի կենտրոնում՝ ուստի մոտ է խանութներին և ռեստորաններին։ Այն ունի 9 դասասենյակ և մեծ ճաշարան ։ Ուսանողների տրամադրության տակ կա ուսումնական սրահ , որտեղ կարող են շփվել և զարգացնել իրենց անգլերենը: Քինգս և Թրինիթի աշխարհահռչակ քոլեջները դպրոցից ընդամենը մի քանի քայլ հեռավորության վրա են: