EduInn ճամբար 2026

EduINN Summer Camp in Armenia

Դիլիջան և Երևան

Միացե՛ք 10-օրյա անմոռանալի ճանապարհորդությանը՝ ուսման, ստեղծարարության և արկածներով լի՝ Հայաստանի սրտում։
EduINN ամառային ճամբարում հավաքվելու են թե՛ Հայաստանից, թե՛ սփյուռքից և թե՛ աշխարհի տարբեր երկրներից երիտասարդ նորարարները, ովքեր իրականացնելու են թիմային աշխատանքներ և առաջնորդության ծրագրեր՝ համատեղ վայելելով հայկական բնության գեղեցկությունն ու ճանաչելով մշակույթը։
Գործնական վարպետաց դասերի, իրական նախագծերի մշակման և հրավիրված դասախոսությունների միջոցով մասնակիցները կհմտանան նախագծերի կառավարման հմտությունների մեջ՝ պլանավորումից մինչև հաշվետվության կազմում, ինչպես նաև կսովորեն, թե ինչպես համարձակ գաղափարները վերածեն իրական նախագծերի։
Կունենաք նաև դասընթացներ ՏՏ և ԱԲ գիտելիքների շուրջ, որը կանցկացնեն ոլորտի փորձառու մասնագետները։
Դասերին զուգահեռ՝ ճամբարը առաջարկում է ուղեկցվող մշակութային այցեր Դիլիջանում և Երևանում։

Ամառը՝ լի հնարավորություններով

Ընտրի՛ր քո արկածը

Ծրագրի Համառոտ նկարագրություն

(Առաջին խումբ)՝ հուլիսի 5 – հուլիսի 15 2026թ․
Դասավանդման լեզուն՝ հայերեն
Տարիք՝ 14-18

Արժեք՝ € 710 (Ներառում է կացություն, 3 անգամյա սնունդ, դասընթացներ և բոլոր էքսկուրսիաները)

Նշված գումարը չի ներառում մասնակիցների անձնական ծախսերը, ճանապարհածախսերը, բժշկական ապահովագրությունը և, անհրաժեշտության դեպքում, վիզայի վճարը։

(Երկրորդ խումբ)՝ հուլիսի 15 – հուլիսի 30 2026թ․
Դասավանդման լեզուն՝ անգլերեն
Տարիք՝ 14-18

Արժեք՝ € 710 (Ներառում է կացություն, 3 անգամյա սնունդ, դասընթացներ և բոլոր էքսկուրսիաները)

Նշված գումարը չի ներառում մասնակիցների անձնական ծախսերը, ճանապարհածախսերը, բժշկական ապահովագրությունը և, անհրաժեշտության դեպքում, վիզայի վճարը։

(Երրորդ խումբ)՝ օգոստոսի 02 – օգոստոսի 12 2026թ․
Դասավանդման լեզուն՝ հայերեն/անգլերեն
Տարիք՝ 14-18

Արժեք՝ € 710 (Ներառում է կացություն, 3 անգամյա սնունդ, դասընթացներ և բոլոր էքսկուրսիաները)

Նշված գումարը չի ներառում մասնակիցների անձնական ծախսերը, ճանապարհածախսերը, բժշկական ապահովագրությունը և, անհրաժեշտության դեպքում, վիզայի վճարը։

Ճամբարի Հիմնական Առաքելությունը

Ճամբարի նպատակն է տարբեր երկրներից ժամանած և տարբեր մշակույթի կրող երեխաներին միավորելը՝ խթանելով միջմշակութային փոխանակումը, ինչպես նաև ինքնազարգացումը և վերջիններիս միջև համայնքի կառուցումը:

EduInn ամառային ճամբար

Ոգեշնչում, զարգացում, իրագործում

Ճամբարի յուրաքանչյուր օրը մի նոր հնարավորություն է բացահայտելու շրջակա աշխարհը թիմային աշխատանքի և սեփական ներուժի միջոցով։

Մասնակիցներին սպասվում է՝

  • Նախագծերի կառավարման ինտենսիվ դասընթացներ

  • Հետազոտական և ստարտափ նախագծերի մշակում

  • Նախագծային դասախոսություններ հրավիրյալ խոսնակների կողմից

  • Այցեր նախարարություններ և պետական հաստատություններ

  • Տուրեր դեպի Դիլիջան, Դսեղ և Երևան

  • Սպորտային, սեղանի խաղեր և երեկոյան կինոդիտումներ

  • Ծրագրի ավարտին տրամադրվում է մասնակցության հավաստագիր

Յուրաքանչյուր դասընթաց մշակված է գործնական աշխատանքների միջոցով զարգացնելու առաջնորդության հմտությունները, խթանելու թիմային աշխատանքը և աջակցելու կայուն մտածողության ձևավորմանը։

Ի՞նչ է սպասվում մեր մասնակիցներին

 

EduInn ամառային ճամբարը պարզապես ճամբար չէ, այն մեկնարկային հարթակ է ապագա առաջնորդների համար։ Ստեղծագործ միտքն ու գործնական կարողությունները միավորելով՝ մենք ձևավորում ենք երիտասարդների այնպիսի համայնք, որը կգնահատի բնության դերը և ձեռնամուխ կլինի վերջինիս պահպանման և զարգացման գործում։

Այս եզակի փորձառության շնորհիվ մասնակիցները ձեռք կբերեն ինքնավստահություն, առաջնորդության հմտություններ՝ դառնալով փոփոխությունների շարժիչ ուժ իրենց համայնքներում։

Պատրա՞ստ եք սկսել այս ճանապարհորդությունը

Մեր նպատակն է ճամբարի միջոցով տարբեր երկրներից ժամանած և տարբեր մշակույթի կրող երեխաներին միավորելը՝ խթանելով միջմշակութային փոխանակումը: Վարպետաց դասերի, նախագծային ուսուցման և գործնական աշխատանքների միջոցով մասնակիցները կխորացնեն իրենց գիտելիքները բնապահպանական ոլորտում, ձեռք կբերեն նախագծերի պլանավորման ու իրականացման հմտություններ, կսովորեն համագործակցել տարբեր մշակույթների ու հետաքրքրությունների տեր հասակակիցների հետ և կստեղծեն այնպիսի նախաձեռնություններ, որոնք շարունակական ազդեցություն կունենան ինչպես իրենց համայնքների, այնպես էլ իրենց ապագայի վրա։