Բլոգ
Chat GPT EDU Ի՞նչ է այն, և ինչպե՞ս կիրառել
- August 17, 2024
- Posted by: admin
- Բաժին՝ Հայտարարություններ
Բարի գալուստ արհեստական բանականության կրթական աշխարհ ։
Կա՞ն դեռ օգտատերեր, ովքեր չեն օգտագործում ChatGPT-ին իրենց առօրյայում ։ Կարծում ենք՝ ոչ։ Ուզում ենք պատմել նոր գործիքի մասին, որը կօգնի դիմորդներին և ոչ միայն ավելացնել գիտելիքների պաշարն ու կրթական գործընթացը դարձնել թվային ։
ChatGPT Edu` համալրված ժամանակակից AI տեխնոլոգիայով՝ առաջարկում է բազմաթիվ գործառույթներ, որոնք նպաստում են ուսուցմանը և տրամադրում անձնավորված աջակցություն ։
Օրինակ, եթե դուք դժվարանում եք բարդ մաթեմատիկական խնդիրներ լուծել կամ ցանկանում եք ավելի լավ պատկերացնել պատմական իրադարձությունները, ChatGPT Edu-ն տրամադրում է հատուկ բացատրություններ և ուղեցույցներ ։
Այն հասանելի է ողջ օրվա ընթացքում ։
Կարող եք մասնակցել ինտերակտիվ սեսիաների, տալ հարցեր, փորձել ձեր գիտելիքները և ստանալ անմիջական արձագանք՝ զրույցի ձևաչափով, ինչը դարձնում է ուսուցումը ավելի գրավիչ ։
Կարևոր է իմանալ, որ շատ համալսարաններն ունեն ChatGPT-ի տեքստերը «ստուգելու» գործիքներ, ու եթե, մոտիվացիոն նամակը գրված է վերջինիս օգնությամբ, ապա վստահաբար ընդունելության ընթացքում կարող են խնդիրներ առաջանալ։
Փորձե՞լ եք, կիսվե’ք ձեր տպավորություններով: