Ամառային արձակուրդները անցկացրե՛ք մեզ հետ Պրահայում և Փարիզում։ Էդու Նեթվորքն առաջարկում է կարճաժամկետ ամառային ճամբար, որի ընթացքում Դուք հնարավորություն կունենաք բարելավել Ձեր օտար լեզվի մակարդակը (անգլերեն կամ չեխերեն), այցելել Եվրոպայի ստրում տեղակայված հարուստ մշակութային ժառանգությամբ երկրներ և ձեռք բերել միջմշակութային միջավայրում ապրելու հարուստ փորձ։
Ծրագիրը ներառում է․
- անգլերենի կամ չեխերենի դասընթացներ,
- երկանգամյա սնունդ՝ նախաճաշ և ընթրիք,
- հասարակական տրանսպորտից օգտվելու հնարավորություն,
- տեղափոխում ժամանման վայր և հետ օդանավակայան,
- չեխական SIM քարտ բջջային հեռախոսի համար
- գիդի ուղեկցությամբ էքսկուրսիա Պրահայում,
- այցելություններ թանգարաններ և տեսարժան վայերեր՝ Սուրբ Վիտուսի Մայր Տաճար, Կառլովի կամուրջ, Հին քաղաքի հրապարակ, Ջոն Լենոնի պատ, Մալա Ստրանա, Զլատա Ուլոչկա, Պարող տուն, Փարիզյան ճոպանուղի, Պետրշինյան բլուր կամ այլն,
- ջրաշխարհ,
- կենդանաբանական այգի,
- մեկօրյա ուղևորություն դեպի Գերմանիա՝ Դրեզդեն,
- մեկօրյա ուղևորություն դեպի Ավստրիա՝ Վիեննա,
- եռօրյա ուղևորություն(2 գիշեր) դեպի Ֆրանսիա՝ Փարիզ,
- տեղափոխում հարմարավետ ավտոբուսով դեպի Փարիզ և վերադարձ դեպի Պրահա,
- գիդի ուղեկցությամբ էքսկուրսիա Փարիզում, այցելություններ տեսարժան վայրեր՝ Էյֆելյան աշտարակ, Մոնմարտր, Սակրե Կյոր, Սենա գետով նավարկություն, այցելություն Լուվր, Ելիսեյան այգիներ, և այլն,
- այցելություն Դիսնեյլենդ (մուտքավճարները ներառված են ծրագրի արժեքի մեջ, բայց ոչ այդ օրվա սնունդը),
- սպորտային մրցույթներ,
- ողջույնի և հրաժեշտի երեկույթներ,
- ավարտական վկայական։
Կացարան
Պրահայում մասնակիցները ապրելու են ուսանողական կացարանում, որտեղ սենյակները նախատեսված են 2-ից 3 հոգու համար։ Առկա է ինտերնետ կապ, խոհանոց, լվացքի համար անհրաժեշտ պարագաներ և հարմարանքներ։
Փարիզում մասնակիցները ապրելու են 3-4 աստղանի հյուրանոցում։
Մասնակցության համար խնդրում ենք գրանցվել մինչև 2025 թվականի փետրվարի 1-ը։