Ամառային արձակուրդները անցկացրե՛ք մեզ հետ Պրահայում, Վերոնայում և Վենետիկում։ Էդունեթվորքն առաջարկում է կարճաժամկետ ամառային ճամբար, որի ընթացքում Դուք հնարավորություն կունենաք բարելավել Ձեր օտար լեզվի մակարդակը (անգլերեն կամ չեխերեն), այցելել Եվրոպայի ստրում տեղակայված հարուստ մշակութային ժառանգությամբ երկրներ և ձեռք բերել միջմշակութային միջավայրում ապրելու հարուստ փորձ։
Ծրագիրը ներառում է․
- անգլերենի կամ չեխերենի դասընթացներ,
- երկանգամյա սնունդ՝ նախաճաշ և ընթրիք,
- հասարակական տրանսպորտից օգտվելու հնարավորություն,
- տեղափոխում ժամանման վայր և հետ օդանավակայան,
- չեխական SIM քարտ բջջային հեռախոսի համար
- գիդի ուղեկցությամբ էքսկուրսիա Պրահայում,
- այցելություններ թանգարաններ և տեսարժան վայերեր՝ Սուրբ Վիտուսի Մայր Տաճար, Կառլովի կամուրջ, Հին քաղաքի հրապարակ, Ջոն Լենոնի պատ, Մալա Ստրանա, Զլատա Ուլոչկա, Պարող տուն, Փարիզյան ճոպանուղի, Պետրշինյան բլուր կամ այլն,
- ջրաշխարհ,
- կենդանաբանական այգի,
- մեկօրյա ուղևորություն դեպի Գերմանիա՝ Դրեզդեն,
- մեկօրյա ուղևորություն դեպի Ավստրիա՝ Վիեննա,
- Երկօրյա ուղևորություն (1 գիշեր) դեպի Իտալիա՝ Վենետիկ և Վերոնա:
- Հարմարավետ ավտոբուսով տեղափոխում դեպի Վերոնա և վերադարձ՝ Պրահա,
- Էքսկուրսիաներ գիդի ուղեկցությամբ,
- Նավով զբոսանք դեպի Վենետիկ,
- Մեկ օր Ադրիատիկ ծովի ափին՝ լողափում,
- Հավելյալ զվարճանքներ՝ Գոնդոլայով զբոսանք՝ սկսած 30 եվրոյից, «Բանանով» կամ լողափի նավակներով զբոսանք՝ 20 եվրո:
- Սպորտային մրցույթներ:
- Ողջույնի և հրաժեշտի երեկույթներ,
- Վկայականի հանձնում ծրագրի ավարտին:
Կացություն՝
Պրահայում մասնակիցները ապրելու են ուսանողական կացարանում, որտեղ սենյակները նախատեսված են 2-ից 3 հոգու համար։ Առկա է ինտերնետ կապ, խոհանոց, լվացքի համար անհրաժեշտ պարագաներ և հարմարանքներ։
Իտալիայում մասնակիցները ապրելու են 3-4 աստղանի հյուրանոցում։
Մասնակցության համար խնդրում ենք գրանցվել մինչև 2025թ. փետրվարի 1-ը։